ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է 17.11.2015թ.

   Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն այսօր բավական տարածված է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Ղարաբաղում: Ըստ տարբեր հաշվարկների՝ մարդկանց մոտ 20 տոկոսն այս անբուժելի և ծայրահեղ վտանգավոր հիվանդությամբ է տառապում: ԼՂՀ-ում շնչական օրգանների քրոնիկ 900 հիվանդից մոտ 250-ը տառապում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ: Կարդալ ավելին



Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է 14.11.2015թ.

   Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա խորհուրդը շաքարախտով տառապող հիվանդի գիտելիքների բարձրացումն է:
   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 250 մլն մարդ: Շաքարային դիաբետն աշխարհում ամենից տարածված հիվանդությունների շարքում է: Հաճախադեպությամբ գրավում է երրորդ տեղը սրտանոթային հիվանդություններից և ուռուցքներից հետո: Կարդալ ավելին



Արցախցին պետք է բուժվի Արցախում. Անգիոգրաֆիկ կենտրոնը մեկ տարեկան է 13.11.2015թ.

  Այսօր լրացել է Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոնի գործունեության մեկ տարին, ինչը հանդիսավոր միջոցառմամբ նշվել է անգիոգրաֆիկ կենտրոնում: Բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանը: Կարդալ ավելին