Ստեփանակերտում են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները 30.10.2015թ.

 Արցախի առողջապահության նախարարության հրավերով Ստեփանակերտում են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները` պրոֆեսոր Արա Բաբլոյանի գլխավորությամբ:
  Երևանից ժամանած պատվիրակությունը նախևառաջ հյուրընկալվել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ Արցախի առողջապահության նախարարության և «Մանկական բժիշկների հայկական ասոցացիա»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է արդիական մանկաբուժության հարցերին նվիրված կոնֆերանս: Կարդալ ավելին



Գլխուղեղի կաթվածի միջազգային օրն է 29.10.2015թ.

   Ինսուլտը (գլխուղեղի կաթված) ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է, գլխուղեղի անոթներից մեկի պատռվածքը, սեղմումը կամ խցանումը: Ինսուլտի հնարավոր հետևանքներից են՝ գիտակցության, շարժվելու, խոսելու, կուլ տալու, շնչառության, սրտի գործունեության և կենսական այլ կարևոր գործառույթների կորուստը:
Կարդալ ավելին



Արցախի Հանրապետությունում ներդրվում է նոր պատվաստանյութ 28.10.2015թ.

 Նոյեմբերի 2-ից Արցախի Հանրապետության առողջապահական հաստատությունների առաջնային օղակում ներդրվելու է ևս մեկ պատվաստանյութ: Պատվաստումների պետական օրացույցում կավելանա պնևմակոկային վարակի դեմ պատվաստումը: Կպատվաստվեն սեպտեմբերի 15-ից հետո ծնված բոլոր երեխաները: Կարդալ ավելին



Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օրն է 20.10.2015թ.

  Հոկտեմբերի 20-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օր` Մեծ Բրիտանիայի օստեոպորոզի ազգային ընկերության և ԱՀԿ-ի նախաձեռնությամբ: Օրվա գլխավոր նպատակն է տեղեկատվություն տարածել հիվանդության և դրա կանխարգելման կարևորության մասին: Կարդալ ավելին



Հոգեկան առողջության համաշխարհային օրն է 10.10.2015թ.

  Հոկտեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: 1992 թվականից հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային օր:
  Աշխարհում 450 մլն մարդ տառապում է այս կամ այն հոգեկան հիվանդությամբ: Կարդալ ավելին



Տեսողության համաշխարհային օրն է 08.10.2015թ.

  Յուրաքանչյուր տարի ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ակնաբուժական կաբինետ դիմում են մոտ 10.5 հազար մարդ, որից 9 հազարը աչքի տարբեր հիվանդություների կապակցությամբ:
  Ներկայումս ակնաբուժությունը զարգանում է արագ քայլերով վերադարձնելով մարդկանց տեսողությունը: Ժամանակակից լազերային ապարատների միջոցով կատարվում են տարբեր ռեֆրակցիոն վիրահատություններ, որոնք հիվանդներին ազատում են ակնոց կրելուց, լավացնելով կյանքի որակը: Կարդալ ավելին



Համագործակցություն ուռուցքաբանության ոլորտում 05.10.2015թ.

 Ստեփանակերտում էին Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները`տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ:
   Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատվիրակության անդամներին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ միասին քննարկվել են ուռուցքաբանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Կարդալ ավելին