Ստեփանակերտում առաջին անգամ միջազգային բուժքույրական համագումար է անցկացվել 30.09.2015թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Բուժքույրություն. կրթություն միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանը և բուժման արդյունքներին» թեմայով միջազգային բուժքույրական համագումարը, որին մասնակցում էին 500-ից ավելի բուժանձնակազմի աշխատողներ՝ Արցախից, Հայաստանից, ինչպես նաև 25 վաստակաշատ բուժքույր-դասախոսներ ժամանած ԱՄՆ-ից, եվրոպական, ասիական, ԱՊՀ տարբեր երկրներից: Կարդալ ավելին



Այսօր սրտի համաշխարհային օրն է 29.09.2015թ.

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին սրտի համաշխարհային օրն է նշվում։ Առաջին անգամ այն նշվել է 1999թ.՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ, որին միացել ու աջակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այլ կազմակերպություններ: Օրվա նպատակն է քարոզել ակտիվ ու առողջ ապրելակերպ: Աշխարհում ամեն տարի սրտանոթային հիվանդությունների պատճառով մահանում է շուրջ 17,3 մլն մարդ։
Կարդալ ավելին



Սեպտեմբերի 28-ը համարվում է կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր 28.09.2015թ.

  Կատաղությունը (հիդրոֆոբիա) — սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Հայտնի է կատաղության վիրուսի երկու տեսակ՝ փողոցային (վայրի) և ֆիքսված կամ կատաղության լոբորատոր վիրուս: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց (ռեզերվուար) համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ, ձիեր, էշեր) և գյուղատնտեսական կենդանիները (կովեր, այծեր, ոչխարներ, խոզեր, ուղտեր): Կարդալ ավելին



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների խումբը, կենտրոնի տնօրեն Արմեն Հովհաննեսի Տանանյանի ղեկավարությամբ սույն թվականի  հոկտեմբերի 2-ին և 3-ին ժամը 1000-ից սկսած Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացնի ԼՂՀ բնակիչների անվճար ընդունելություն, խորհրդատվություն, համապատասխան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություն: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ առողջապահության նախարարության   գլխավոր ուռուցքաբան, ակադեմիկոս Հայրապետ Մեսրոպի Գալստյանը, Երևանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Երևանի գլխավոր ուռուցքաբան Գագիկ Կարապետի Բազիկյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիոթերապևտ Հայկուհի Կարապետի Գյոքչյանը,  ինչպես նաև այլ մասնագետներ` մամոլոգ, օնկոգինեկոլոգ, որովայնի օրգանների ուռուցքաբան,  սոնոգրաֆիայի բժիշկներ, ռենտգենոլոգ, բջջաբան: Նշված մասնագետների կողմից հետազոտվելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 1600-ն անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսեր` հերթագրման:
   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային օրերին մինչև ժամը 15
00-ն զանգահարել հետևյալ  հեռախոսահամարով՝ 047 94-55-74:



Ծնկահոդի բացառիկ էնդոպրոթեզավորում Արցախում 24.09.2015թ.

 ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Ստեփանակերտում էր Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Արսեն Վահրամյանը:
   Բժիշկ Վահրամյանն իր օգնականի` Ջանիբեկ Աստեյանի հետ առաջին անգամ Հանրապետական բժշկական կենտրոնում կատարել է ծնկահոդի էնդոպրոթեզավորմում: Կարդալ ավելին



Սուր աղիքային վարակներով հիվանդացությունը նվազում է 08.09.2015թ.

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը պայմանավորված սուր աղիքային վարակի դեպքերի գրանցման հետ մշտապես գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Իրավիճակի սրացումը այս տարի արձանագրվել է օգոստոսի 12-ից իսկ համաճարակաբանական բարձրակետը դիտվել է օգոստոսի 23-ին: Վարակի տարածմանը նպաստել են ամառային սեզոնայնությունը, աննախադեպ շոգերը, ինչպես նաև սննդային և ջրային գործոնները: Կարդալ ավելին



«ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 3.1.1.-027-2015 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 3.1.1.-027-2015 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ (N 159-Ն«17» օգոստոս 2015թ.)



Նվազում է սուր աղիքային վարակիչ հիվանդությունների գրանցման դեպքերը 03.09.2015թ.

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում դեռևս շարունակվում է գրանցվել սուր աղիքային վարակի եզակի դեպքեր: Իրավիճակը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից: Սկսված օգոստոսի 29-ից նկատվում է հիվանդացության նվազում: Առկա հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Բուժհաստատությունները ապահովված են համապատասխան դեղերով և բժշկական պարագաներով: Կարդալ ավելին



Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով 01.09.2015թ.

  Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

   ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմը և ողջ համակարգը ջերմորեն շնորհավորում է Հարություն Քուշկյանին այդ բարձր պարգևի կապակցությամբ: Նախարարին ցանկանում քաջ առողջություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ոլորտի զարգացման գործում: