Խուսափեք աղիքային վարակիչ հիվանդություններից

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերջին տասնօրյակում նկատվում է սուր աղիքային վարակի սեզոնային աճ: Ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արևիկ» մանկական բուժմիավորումում ստացիոնար բուժում են ստանում հիվանդներ Ստեփանակերտից, հանրապետության շրջաններից: Հիվանդների հիմնական մասը երեխաներ են : Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Բուժհաստատությունները ապահովված են համապատասխան դեղերով և բժշկական պարագաներով: Կարդալ ավելին