Հուլիսի 28-ը հեպատիտների համաշխարհային օրն է 28.07.2015թ.

   Ամեն տարի հուլիսի 28-ը շատ երկրներում նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր:Առողջության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրների բժիշկներին խորհուրդ է տալիս այս օրը իրազեկման արշավներ անցկացնել՝ մարդկանց պատմելով հեպատիտի և դրա արդյունքում առաջացող հիվանդությունների մասին: Քիչ կարևոր չեն նաև կանխարգելիչ միջոցառումները` ախտորոշում իրականացնելը, հեպատիտ B-ի դեմ պատվաստումներ կատարելը և այլն: Կարդալ ավելին



Տեղեկատվություն օձի խայթոցի դեպքերի վերաբերյալ

  2015թ. հուլիսի 15-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 11 դեպք, որից 4-ը երեխաներ են:
      Մարտակերտի շրջան`1
      Հադրութի շրջան`5
      Քաշաթաղի շրջան`1
      Ասկերանի շրջան`3
      Մարտունու շրջան` 1
   Նշենք, որ տուժածներից 9-ին ներարկվել է օձի հակաթույն /անտիգյուրզին/, իսկ 2-ի դեպքում չի ներարկվել, քանի որ կարիքը չի եղել:
   Ներկա պահին ք.Ստեփանակերտի և շրջանային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ քանակ:



«Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ խորհրդանշական 100-րդ երեխան լույս աշխարհ է եկել Արցախում 15.07.2015թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում  լույս աշխարհ են եկել Ալեքս և Ալեն Մուսայելյանները:
  Մուսայելյանների ընտանիքը շատ երկար է սպասել այդ օրվան: «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Մուսայելյանների ընտանիքում միանգամից երկու մանկան ճիչ լսվեց: Կարդալ ավելին