Ինչպես դիմակայել շոգին 24.06.2015թ.

   Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող բացասական գործոններն են`օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Կարդալ ավելին



ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 23.06.2015թ.

   Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածված են ամենուր և արձանագրվում են տարվա բոլոր եղանակներին: Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչները մանրէներ, վիրուսներ և մակաբույծներ են: Այդ հիվանություններից են որովայնային տիֆը, դիզենտերիան, սալմոնելոզները, խոլերան, ամեոբիազը, վիրուսային հեպատիտ Ա-ն և այլն: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 20.06.2015թ.

         Հարգելի գործընկերներ
   Հունիսի 21-ն Արցախում նշվում է որպես Բուժաշխատողի օր: Շնորհավորում եմ բոլորիս այս օրվա առիթով՝ ցանկանալով բազմաթիվ հաջողություններ: Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ հետադարձ հայացք նետել մեր անցած ճանապարհին, գնահատել կատարած աշխատանքը և կազմել նորանոր ծրագրեր: Բժշկի մասնագիտությունը կա ու կմնա ամենակարևորներից մեկը: Մենք պետք է մշտապես հիշենք՝ մեր աշխատանքից ու նվիրվածությունից է կախված կյանքում ամենակարևորը` մարդու առողջությունը, շատ դեպքերում՝ կյանքը: Կարդալ ավելին



«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգները Ստեփանակերտում վիրահատություններ են իրականացնում 19.06.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով կրկին Ստեփանակերտում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Անդրանիկ Պողոսյանը:
  Վաղ առավոտվանից «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» Երևանից ժամանած բժիշկներն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ հետազոտում են հիվանդներին, տեղում կատարում անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Կարդալ ավելին



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսի Պողոսյանի գլխավորությամբ, նույն կենտրոնի մի շարք մանկաբարձ-գինեկոլոգների կողմից սույն թվականի հունիսի 19-ին և 20-ին ժամը 8:00-ից-10:00-ը Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, իսկ ժամը 10:00-ից հետո` պլանային վիրահատություններ:
 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել /047/ 94-38-86 հեռախոսահամարով:



Ստեփանակերտում է հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վիգեն Մարգարյանը 13.06.2015թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Արցախ է ժամանել Երևանի «Էրեբունի»‰ բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Վիգեն Մարգարյանը: Կարդալ ավելին



Նոր հեռանկարներ վիրաբուժությունում 06.06.2015թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով կրկին Արցախ է ժամանել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռոլոգ Միքայել Մանուկյանը:
   Հանրապետական ԲԿ-ի տնօրեն, վիրաբույժ Կարեն Բազիյանի հետ միասին պրոֆեսորը լապարասկոպիկ եղանակով հեռացրել է երիկամի բարորակ գոյացությունը, ինչն աննախադեպ էր Արցախի վիրաբուժության մեջ: Կարդալ ավելին



Ստեփանակերտում են սրտաբանները 05.06.2015թ.

 Ինչպես նախապես տեղեկացվել էր ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Երևանից ժամանած մասնագետները Ստեփանակերտում իրականացրել են հիվանդների ընդունելություն:
  Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Համլետ Հայրապետյանը, ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանը և սրտաբան Արսեն Գյուլիքեհվաևը Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում իրականացրել են հիվանդների ընդունելություն, հետազոտություն և խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ։ Կարդալ ավելին