Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստը 23.05.2015թ.

   Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մեկնարկել է Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստը։
  Ողջունելով ներկաներին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախ կարևորել է բժշկական գիտությունների դերը՝ բուժսպասարկման որակի բարձրացման առումով։ Կարդալ ավելին



Հանրապետական բժշկական կենտրոնը ճանաչվել է լավագույնը 13.05.2015թ.

   ԼՂՀ Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնը ճանաչվել է լավագույնը տարածաշրջանում: Այս անվանակարգին արժանացել է «Համազգային վստահություն» խորհուրդի կատարած հարցումների արդյունքում: Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում մայիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդի «Հուսո աստղ» ամենամյա մրցանակաբաշխությունը:Մրցանակը բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանին է հանձնել արցախցի գրող հրապարակախոս Զորի Բալայանը:
  ԼՂՀ Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնը կառուցվել է Սամվել Կարապետյանի հովանավորությամբ, շահագործման է հանձնվել 2013 թվականին:



ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ 12.05.2015թ.

     Հարգելի բուժքույրեր

   Սրտանց շնորհավորում և իմ երախտիքի խոսքն եմ հղում ձեզ` միջազգային օրվա կապակցությամբ:
  Առողջապահության ոլորտը ցանկացած հասարակության մեջ առանձնահատուկ կարևորություն ունի և վերջին տարիներին լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում իրականացվել են մի շարք ծրագրեր ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Զգալի աշխատանքներ են կատարվել առողջապահական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և հիմնանորոգման ուղղությամբ, զուգահեռ իրականացվել են նաև տեխնիկական վերազինման և սպասարկման միջոցների կատարելագործում: Իրականացվել են նաև բժշկագիտության նոր մեթոդների արմատավորման, բժշկական կադրերի վերապատրաստման և շարունակական կրթության իրականացման ուղղությամբ աշխատանքներ:
   Առողջապահության համակարգում իր անգնահատելի դերն ու տեղն ունի բուժքրոջ առաքելությունը և հանդիսանալով բժշկի ապավենը, նրա աջ թևը, հաճախ նրա գրագետ ու բարեխիղճ գործելակերպից է կախված հիվանդի ճակատագիրը:
  Բարձր եմ գնահատում նաև գյուղական և համայնքային բուժքույրերի աշխատանքը, որոնք լինելով առաջնային օղակի պատասխանատուներ` օրվա ցանկացած ժամին հասնում են հիվանդին և ժամանակին ցուցաբերում առաջին բժշկական օգնություն:
   Բուժքրոջ առաքելությունն եզակի է, պահանջված հասարակության կողմից և արժանի ամենամեծ ճանաչման ու գնահատման, քանի որ բացի բժշկական ծառայություններ մատուցելուց, ցուցաբերվում է նաև բարոյական և հոգեկան աջակցություն:
  Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ամուր առողջություն, անսասան կամք և նորանոր մասնագիտական ձեռքբերումներ:

                                                                                               Հարություն Քուշկյան