Կանանց մեկ ամսյակին ընդառաջ 27.03.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն: Նախարարը շնորհավորել է մայրացած, մայրացող և ստացիոնար բուժօգնություն ստացող բոլոր կանանց:
   Օգտվելով հանդիպման հնարավորությունից Հարություն Քուշկյանը հետաքրքվել է կենտրոնում մատուցվող բուժօգնության որակից և մատչելիությունից, ինչպես նաև Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի արդյունավետությունից:
   Կանայք իրենց գոհունակությունն են հայտնել նախարարին ինչպես ստացած բուժօգնության, այնպես էլ նման անակնկալի համար:



Հանդիպել են նախարարին 26.03.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի մանկական ատամնաբուժական ծրագրերի ներկայացուցիչ Սերժ Առուշումյանին, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչը ԼՂՀ-ում Միշել Տանկրեզին, ինչպես նաև Արցախում գործող «Ձեռք-ձեռքի» հասարարական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում 25.03.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում, որտեղ սկսել են իրականացվել մասնակի վերանորոգման ու տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախարարը տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ, հստակեցրել դրանց կատարման ժամկետները: Կարդալ ավելին



Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է 24.03.2015թ.

   Տուբերկուլոզը մարդկությանը հնուց հայտնի հիվանդություններից մեկն է: Այն հայտնի է տարբեր անվանումներով` հյուծախտ, պալարախտ, թոքախտ: 19-րդ դարում` 1882 թվականին, տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերեց և հիվանդության վարակիչ բնույթը հաստատեց գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը, ով միաժամանակ նաև նկատել էր. «Թուլացած և վատ պայմաններում գտնվող օրգանիզմներն առավել քան պատրաստ են տուբերկուլոզով հիվանդանալու: Կարդալ ավելին



Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում 21.03.2015թ.

   Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին այցելել է առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում:
   Երկրի ղեկավարը ծանոթացել է հաստատության աշխատանքային պայմաններին և հանդիպել բուժանձնակազմի հետ:
   Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում մանկական բժշկությանը, և պետությունն այսուհետ ևս շարունակելու է անել հնարավորն այդ ոլորտի զարգացման ուղղությամբ:
   Նախագահին ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:



Դաունի համախտանիշով երեխաների հետ տարվող աշխատանքը Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում 21.03.2015թ.

   Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է: Այդ թիվը օրացույց է մտել 2006 թ.-ից: Օրը ընտրված է ոչ պատահական, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդտեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերված դեղերի հերթական խմբաքանակը բաշխվել է ենթակա բուժհաստատություններին` բնակչության մարտ-ապրիլ ամիսների պահանջարկը բավարարելու համար 17.03.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ԼՂՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին հատկացվող բրոնխիալ ասթմայի, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հոգեմետ, էպիլեպսիայի, հեմոդիալիզի, պարբերական, հակաուռուցքային հիվանդությունների դեղամիջոցների բաշխացուցակը, համաձայն որի բուժհիմնարկները ապահովվել են նշված դեղամիջոցների համապատասխան քանակներով: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը Կանանց միջազգային տոն օրվա` Մարտի 8-ի առթիվ

   Առողջապահության համակարգի սիրելի տիկնայք և աղջիկներ, թու´յլ տվեք երախտագիտության խորը զգացումով շնորհավորել ձեզ կանանց միջազգային տոն օրվա առթիվ, մաղթել երջանկություն, սեր և խաղաղ երկինք ձեր գլխավերևում: Դուք օջախների պահապան հրեշտակն եք, երեխաների առաջին դաստիարակը, անհրաժեշտ պահին ամուսիններին սատար կանգնողը, ընտանիքին ջերմություն պարգևողը:
   Որպես առողջապահության նախարար, բարձր եմ գնահատում մեր համակարգի կանանց դերն ու նշանակությունը ոլորտի աշխատանքների կազմակերպման գործում: Ինչպես արցախյան ազատագրական պայքարի տարիներին, այնպես էլ այսօր, ձեզնից յուրաքանչյուրն իր աշխատատեղում ջանք ու եռանդ չի խնայում մարդկանց առողջության վերականգնման պատասխանատու խնդրում:
   Ձգտեցե´ք մշտապես կատարելագործվել Ձեր մասնագիտության մեջ, լինել օրինակելի ու պատասխանատու աստվածահաճո առաքելության իրականացման գործում` հանուն հարազատ ժողովրդի առողջության պահպանման:
   Սիրելի կանայք, վերստին շնորհավորելով ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ` մաղթում եմ գարնանային հմայք, ամուր առողջություն և աշխատանքային նորանոր հաջողություններ: Թո´ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Միշտ եղե´ք առողջ, գեղեցիկ և պատրաստ ձեր սրտերի ջերմությունը կիսելու հարազատների ու ձեր օգնության կարիքն զգացողների հետ:

                                                                                                                                                                                                                                                           Հարություն Քուշկյան



ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂԵԳՐՎՈՂ ԲԺՇԿԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N319-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂԵԳՐՎՈՂ ԲԺՇԿԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 319-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ (25 փետրվարի 2015 թվականի N 105-Ն)



Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2015թ. փետրվար ամսում սուր շնչառական վարակների հետ կապված համաճարակաբանական վիճակի մասին տվյալներ 04.03.2015թ.

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում է իրականացվել գրիպի և սուր վերին շնչառական վարակների  մշտադիտարկում: Հիմք ընդունելով մշտադիտարկման տվյալներն 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են շուրջ 2033-ով, երեխաների մոտ 1214-ով: 2014 թվականի փետրվար ամսում գրանցվել է 5881 դեպք, 0 -18 տարեկան երեխաների մոտ 4676, որը կազմում է  79%: Կարդալ ավելին