ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Սիրելի հայրենակիցներ, այսօր 18:20-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում դիտեք «Մի վնասիրը»: Վահե Տեր-Մինասյանը կներկայացնի Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի և շրջանների մի շարք բուժմիավորումների ծառայություններն ու հնարավորությունները:



Ստեփանակերտում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետը 07.02.2015թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռոլոգ Միքայել Մանուկյանը Հանրապետական բժշկական կենտրոնում երկու օր անվճար վիրահատություններ է իրականացրել։ Կարդալ ավելին



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, ուրոլոգ, պրոֆեսոր Միքայել Վլադիմիրի Մանուկյանի կողմից, սույն թվականի փետրվարի 6-ին և 7-ին ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն և վիրահատություններ:
  Խնդրում ենք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-49-62 հեռախոսահամարով:



Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 04.02.2015թ.

   Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես ել ԼՂՀ–ում տարեցտարի ավելանում է նոր հայտնաբերված չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը, որը օրինաչափ երևույթ է: Ընդհանրապես չարորակ ուռուցքների բուժման արդյունավետությունը ուղիղ համեմատական է հիվանդության փուլի հետ, այսինքն ինչքան վաղ փուլում է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան մեծ է բուժվելու հավանականությունը: Կարդալ ավելին



Նախարարն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում 03.02.2015թ.

 ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախարարության մի խումբ պատասխանատուների հետ այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
  Նախարարը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել երեխաների և ծնողների հետ: Նախարարը երեխաների մոտ ձեռնունայն չեր գնացել: Ստացիոնար բուժում ստացող բոլոր երեխաները նվերներ են ստացել: Կարդալ ավելին



Ստեփանակերտում էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները 02.02.2015թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Ստեփանակերտ էին ժամանել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը և ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները: Կարդալ ավելին