ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ, դոցենտ Անդրանիկ Պողոսի Պողոսյանի գլխավորությամբ, մի խումբ առաջատար մասնագետների կողմից, սույն թվականի հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ժամը 8:00-ից Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:
 Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:
   Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-38-86 հեռախոսահամարով:



Այց Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն 29.01.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն:
   Շրջելով կանանց կոնսուլտացիայի կաբինետներով նախարար Քուշկյանը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել դեղերի նշանակումներին: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Քաշաթաղի շրջանային բուժմիավորում է այցելել 28.01.2015թ.

   Քաշաթաղի շրջանային բուժմիավորում այցելության ժամանակ նախ և առաջ նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հաստատությունում կիրառվող դեղերի պահպանման պայմաններին, ժամկետներին, պատասխանատուներին հանձնարարել է առավել ուշադիր լինել վերոնշյալ հարցերի նկատմամբ, ճիշտ պլանավորել և կազմակերպել դեղերի ընդունման և բաշխման գործընթացը: Կարդալ ավելին

 

Նախարարը հանդիպել է Oնտարիոյի հայ-կանադական բժշկական միության նախագահին 22.01.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Oնտարիոյի հայ-կանադական բժշկական միության (ACMAO) նախագահ Անի Հասերջյանին և Արցախում գործունեություն ծավալած «Ձեռք-ձեռքի» հասարարական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին: Կարդալ ավելին



Հանրապետությունում բոտուլիզմի դեպք է արձանագրվել 14.01.2015թ.

  Օրերս հանրապետության տարածքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը: Կարդալ ավելին