ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի Ամանորյա ուղերձը 30.12.2014թ.

   Սիրելի հայրենակիցներ

   Շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդի առիթով:
   2014 թվականը ԼՂՀ առողջապահական կյանքում կարևոր էր, միասին իրականացրեցինք լրջագույն ծրագրեր. կառուցվեցին նոր բուժհիմնարկներ, նորոգվեցին հիվանդանոցներ, դրանք նաև համալրվեցին նորագույն սարքավորումներով: Այս քայլերը, վստահ եմ, էապես են փոխելու արցախյան առողջապահության ոլորտի վիճակագրությունը: Միանգամից մի շարք խոշոր ծրագրերի ներդրումը արդեն իսկ ապացուցված առաջընթաց է: Թե՛ մայրաքաղաք Ստեփանակերտում, թե՛ սահմանից ընդամենը քայլերի հեռավորության վրա գտնվող գյուղում արցախցին պետք է վստահ լինի, որ կարող է ստանալ լիարժեք, որակյալ ու մատչելի բուժօգնություն:
   Հաջորդ տարին ևս ձեռքբերումների տարի է լինելու: Անելիքները շատ են: Մեր գլխավոր կարգախոսը՝ «Արցախցին պետք է բուժվի Արցախում», քայլ առ քայլ դառնում է իրականություն նաև Ձեր վստահության շնորհիվ:
   Մաղթում եմ բոլորիս, որ հայկական երկու հանրապետությունների սահմանները լինեն խաղաղ: Թող որ 2015 թվականը լինի միայն առողջության, երջանկության, հաջողությունների ու ձեռքբերումների տարի:
   Ամանորյա ամենաջերմ բարեմաղթանքներով՝

                                                                                             Հարություն Քուշկյան



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.12.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրահանգով նախարարության «Թեժ գիծն» ամանորյա տոներին աշխատելու է արտակարգ ռեժիմով: Տեղեկացնենք, որ բոլոր զանգերը ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հսկողության տակ են լինելու:
   Հատուկ ռեժիմով է աշխատելու նաև շտապ օգնության ծառայությունը:
 ԼՂՀ առողջապահության նախարարության «Թեժ գծի» հեռախոսահամարն է`   94-35-65



ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 30.12.2014թ.

   Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ԼՂՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
  • Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին
   • Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ Կարդալ ավելին



2015թ. հունվարի 1-ից ԼՂՀ-ում կմեկնարկի սրտի անհետաձգելի վիրահատության` ստենտավորման ծրագիրը 29.12.2014թ

   ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առողջապահության ոլորտի զարգացման ծրագրին համահունչ ԼՂՀ առողջապահության նախարարությունը մշակել և արդեն հաստատել է սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագիր` սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշված հիվանդների համար: Կարդալ ավելին



ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ (ՈՉ ԴԵՂԱՊԱՏ ՍՏԵՆՏԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ (ՈՉ ԴԵՂԱՊԱՏ ՍՏԵՆՏԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (N 364-Ա «26» դեկտեմբեր 2014թ.)



Միաժամանակ իրենց դռներն են բացել Մարտակերտի շրջանային բուժմիավորման պոլիկլինիկան և Մարտունու շրջանային հիվանդանոցը 13.12.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության Մարտակերտի շրջանային բուժմիավորման կապիտալ վերանորոգված պոլիկլինիկայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և պաշտոնատար այլ անձիք: Կարդալ ավելին



Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2014թ. նոյեմբեր ամսում սուր շնչառական վարակների հետ կապված համաճարակաբանական վիճակը հանգիստ է 11.12.2014թ.

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2014թ. նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկում:
    2014թ. նոյեմբեր ամսում գրանցվել է 2449 հիվանդության դեպք, այդ թվում 0-18 տարեկանների մոտ 2196 դեպք՝ 87/%, որն համեմատած 2013թ. նույն ամսվա հետ նկատվում է աճ 717 դեպքով:
Կարդալ ավելին



Շարունակվում է զորակոչիկների պատվաստումների գործընթացը 04.12.2014թ.

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության և պաշտպանության նախարարների 2014թ ապրիլի 25-ի թիվ 113 «Նախազորակոչիկների, զորակոչիկների և զինծառայողների շրջանում կանխարգելիչ պատվաստումների իրականացման կարգը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինկոմիսարիատներին կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» համատեղ հրամանի համաձայն 2014թ. նոյեմբեր ամսում առողջապահության նախարարության կցագրված բուժկանխարգելիչ հիմնարկներում զորակոչիկների շրջանում իրականացվել են կանխարգելիչ պատվաստումներ՝ վեց վարակիչ հիվանդությունների դեմ:
Զորակոչիկների պատվաստումների գործընթացը շարունակվում է:



Հաշմանդամների միջազգային օրն է 03.12.2014թ.

  1992թ.–ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2007թ. մարտի 30-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում հանդիսավորությամբ ստորագրվեց Հաշմանդամ անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Կարդալ ավելին



ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է 01.12.2014թ.

   Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամեն տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես սպիդի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա այն եզակի օրերից մեկն է, երբ բոլոր մարդիկ` անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից, սեռից, սոցիալական վիճակից, միանում են ընդհանուր գաղափարի շուրջ` մարդկությանը հանդիպած չարիքի դեմ: Կարդալ ավելին