«Արցախցին պետք է բուժվի Արցախում» կարգախոսն իրականություն է դառնում 15.11.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի է ունեցել անգիոգրաֆիայի կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք: Կարդալ ավելին



Շաքարային դիաբետի համաշխարհային օր 14.11.2014թ.

   Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրները նոյեմբերի 14-ին նշում են Շաքարային դիաբետի համաշխարհային օրը: Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում: Կարդալ ավելին



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նոյեմբերի 14-ին ժամը 1500-ից ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գրիգորիի Հայրապետյանը կիրականացնի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
 Ցանկություն հայտնողները կարող են նշված օրը դիմել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
   Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047) 95-16-99 հեռախոսահամարով:



Հայտարարություն

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 1500-ից ԼՂՀ առողջապահության նախարարության <<Հանրապետական բժշկական կենտրոն¦>> ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, Երևանի բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Համլետ Գրիգորիի Հայրապետյանը կիրականացնի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Ցանկություն հայտնողները կարող են նշված օրը դիմել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047) 95-16-99 հեռախոսահամարով:



Էբոլայի միակ պատվաստանյութը փորձարկման շրջանում է. սեմինար Ստեփանակերտում 10.11.2014թ.

 Հանրապետական բժշկական կենտրոնի դահլիճում, ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության առողջապահության համապատասխան մասնագետները մեթոդագործնական հանդիպում են անցկացրել հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից ժամանած բուժանձնակազմի հետ։ Կարդալ ավելին