Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը 27.10.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հանրապետության նախագահը, վարչապետը և պաշտոնատար այլ անձիք: Հիվանդանոցի մուտքի մոտ պաշտոնյաներին դիմավորել են բուժմիավորման աշխատակիցները: Կարդալ ավելին



Էնդոկրինոլոգիական դասընթաց Ստեփանակերտում 25.10.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է մասնագիտական դասընթաց էնդոկրինոլոգների համար: Ներկաներին ողջունել է ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը: Կարդալ ավելին



Վերապատրաստման հերթական դասընթացներ 25.10.2014թ.

   Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման, իսկ հոկտեմբերի 25-ին «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի դահլիճներում Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Ամերիկահայ բժիշկների միության աջակցությամբ «ԼՂՀ բժիշկների վերապատրաստում»  ծրագրի շրջանակներում անցկացրեց որակավորման դասընթաց: Կարդալ ավելին

 

ԼՂՀ առողջապահության նախարարության «Հադրութի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության դեղագործի և Թաղասեռի բուժակամանկաբարձական կետի վարիչի թափուր 1.0-ական հաստիքների վերաբերյալ հայտարարություն

ԼՂՀ առողջապահության նախարարության «Հադրութի շրջանային բուժմիավորում»  փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ բուժմիավորման դեղագործի և Թաղասեռի բուժակամանկաբարձական կետի վարիչի թափուր 1.0-ական հաստիքները համալրելու համար:
Մրցույթները կկայանան սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 11.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Հադրութի շրջանային բուժմիավորում»  ՓԲԸ-ում մինչև 2014 թվականի նոյեմբերի 13-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.00:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենը
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/55-12-01 և 55-17-31 հեռախոսահամարներով:

 

 

Ստորագրվել է Էբոլա վիրուսով հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների վերաբերյալ հրաման 17. 10.2014թ.

 Աշխարհում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությամբ համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված ԼՂ Հանրապետություն հիվանդության ներթափանցումը և ազգաբնակչության շրջանում տարածումն կանխելու նպատակով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից հոկտեմբերի 17-ին ստորագրվեց հրաման: Կարդալ ավելին




Հայտարարություն

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Նաիրի» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան, Երևանի` վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, Արշակ Էդուարդի Միրզոյանի կողմից հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:
   Ցանկություն հայտնողները նշված օրը կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
   Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով: