Սրտի համաշխարհային օրն է 29.09.2014թ.

   2000 թվականից ի վեր` ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օրը:
  Կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ է բնակչության շրջանում առողջ ապրելակերպ քարոզել, բարձրացնել քրոնիկ, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների և դրանց զարգացման ռիսկի գործոնների մասին գիտելիքների մակարդակը, վաղ հայտնաբերել հիվանդությունները և ժամանակակից միջոցառումներ կիրառել: Կարդալ ավելին



Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է 28.09.2014թ.

  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր:
 Կատաղությունը հատուկ տեղ է զբաղեցնում ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Աշխարհում ամեն տարի կատաղությունից ավելի քան 60 հազար մարդ է մահանում, որոնց մեծ մասը աֆրիկյան եւ ասիական երկրների բնակիչներ են: Արձանագրված դեպքերի 40 %-ը մինչեւ 15 տարեկան երեխաներին է բաժին հասնում: Կարդալ ավելին



«Բաց դռների օր» երեխաների համար 27.09.2014թ.

 Ստեփանակերտի օրվա առիթով ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում երեխաների մեկօրյա ընդունելություն, բուժզննում և խորհրդատվություն են կատարել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ժամանած գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության, ռեանիմատոլոգիայի և ալերգոլոգիայի ուղղությամբ մասնագիտացած մի խումբ մանկաբույժներ: Կարդալ ավելին



Նախարարի այցը բուժհաստատություններ 24.09.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը աշխատանքային այցով եղել է Հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ավարտին են մոտենում սրտի ստենտավորման անգեոգրաֆիկ կենտրոնի հիմնադրման աշխատանքները: Բաժանմունքն արդեն պատրաստ է, մոտակա օրերին զինվելու է գերմանական «Սիմենս» ընկերության ժամանակակից սարքավորումով: Կարդալ ավելին



Հայտարարություն

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԼՂՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ սույն թվականի սեպտեմբերի 27-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ժամանած գաստրոէնտերոլոգ, նյարդաբան, ռեանիմատոլոգ և ալերգոլոգ մասնագետների կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում կիրականացվեն բաց դռների օր` երեխաների ընդունելություն և խորհրդատվություն:
   Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորում:
   Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-34-91 հեռախոսահամարով:



ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ Առաջաձորի մանկապարտեզի բուժքրոջ թափուր 0.5 հաստիքի վերաբերյալ հայտարարություն

ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Առաջաձորի մանկապարտեզի բուժքրոջ թափուր 0.5 հաստիքը համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 11.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում մինչև 2014 թվականի հոկտեմբերի 17-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.30:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենը
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/42-18-25 հեռախոսահամարով:

 



Հայտարարություն

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 23-ից 25-ը ժամը 1000-ից Հանրապետական բժշկական կենտրոնում Կանադայից ժամանած ինսուլտների բուժման մեջ մասնագիտացած նյարդաբանների կողմից կիրականացվեն նյարդաբանական խորհրդատվություններ:
   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-49-62 հեռախոսահամարով:



Այց Մարտունու շրջանային բուժմիավորում 12.09.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հետ համատեղ այց են կատարել Մարտունու շրջանային բուժմիավորման նոր շենք: Այցի նպատակը վարչական տարածքում կառուցված բուժմիավորման շենքի շահագործման հանձնման համար առկա թերությունների վերացման հարցն էր: Կարդալ ավելին



Անցկացվել է ԼՂՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը 11.09.2014թ.

   Օրակարգում`
  • ԼՂՀ-ում շտապ օգնության ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները
   • ԼՂՀ-ում հակապալարախտային ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Կարդալ ավելին



«Էրեբունի» ԲԿ մասնագետները կրկին Ստեփանակերտում են 06.09.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում հիվանդների խորհրդատվություն են իրականացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կրիստինա Ջամալյանը և մաշկավեներոլոգիական ծառայության ղեկավար Վաչագան Աթոյանը: Կարդալ ավելին