Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը 27.08.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ԼՂՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և ԼՂՀ շրջանների բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների կտրվածքով: Կարդալ ավելին



Այցելություն «Արևիկ» մանկական բուժմիավորում 08.08.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախարարության մի խումբ պատասխանատուների հետ այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Այցի շրջանակներում տեսակցել է հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող բոլոր հիվանդներին, խոսել երեխաների ու նրանց ծնողների հետ, տվել համապատասխան ցուցումներ ու մաղթել բոլորին առողջություն: Կարդալ ավելին



Համագործակցության նոր եզրեր 07.08.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Զամբիայից ժամանած վիրաբույժ-ուռուցքաբան, պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանին և Շուշիի շրջանային բուժմիավորման տնօրեն Վիգեն Խաչատրյանին: Հարկ է նկատել, որ 2009 թվականից մեր հայրենակից Գրիգոր Երզնկացյանը այցելում է Արցախ և Շուշիի շրջանային բուժմիավորումում իրականացնում է խորհրդատվություններ, կատարում վիրահատություններ: Կարդալ ավելին



Հանդիպել են նախարարին 05.08.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Դուպախկ» կլինիկայի միկրովիրաբույժ Արամ Ղազարյանին, ՀՀ-ից մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Քոլոյանին և Շուշիի շրջանային բուժմիավորման տնօրեն Վիգեն Խաչատրյանին:
  Տեղեկացնենք, որ Արամ Ղազարյանը օգոստոսի 3-ից 5-ը Շուշիի կենտրոնական հիվանդանոցում կազմակերպված «Բաց դռներ» ծրագրի շրջանակում կատարել է վիրահատություններ և խորհրդատվություններ: Կարդալ ավելին



Սայտոտեկ դեղի նշանակության մասին 02.08.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղի դեղաբանական, ցուցման, հակացուցման, նշանակման, փոխարինելիության առանձնահատկությունները, ինչպես նաև դեղի օգտագործումից առաջացած բարդությունները հղիության ժամանակ (արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն)՝ ընդհուպ անբարենպաստ ելքով, անհրաժեշտ է 2014 թվականի օգոստոսի 11-ից վերոնշյալ դեղի բաց թողումը իրականացնել բժշկի նշանակման համաձայն` դեղատոմսով: Կարդալ ավելին