Архив постов: July 2014

Այցելություններ բժշկական հաստատություններ 30.07.2014թ.

July 31, 2014

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, ծանոթացել անգիոգրաֆիկ բաժանմունքի շինարարական աշխատանքների ընթացքին: Շինարարների հետ նախարարը տեղում քննարկել է նորաստեղծ բաժանմունքի պայմանների համապատասխանության հարցերը միջազգային չափորոշիչներին, հստակեցրել շինաշխատանքների վերջնաժամկետները, տվել համապատասխան հանձնարարականներ:

Արցախում ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգը

July 23, 2014

Հուլիսի 1-ից ԼՂՀ առողջապահության նախարարի որոշմամբ Արցախում ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգը: Այսօր ԼՂՀ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում տնօրեն Վարդգես Օսիպովը առաջին հավաստագրերն է հանձնել մի խումբ կանանց, ովքեր ծննդաբերելու են առաջիկա շաբաթների ընթացքում:

Հղումը՝ http://www.artsakh.tv/am/news/show/6387#sthash.VYdP0Q2H.dpuf

Օպերատիվ տեղեկատվություն 22.07.2014թ.

July 22, 2014

   Այսօր առավոտյան ըստ նախնական տեղեկությունների Քաշաթաղի հյուսիսային հատվածում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, 3-ը ստացել մարմնական վնասվածքներ:
   ԼՂՀ կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի վիրավորները շտապ և օպերատիվորեն տեղափոխվեն «Էրեբունի» ԲԿ:

Համագործակցության նոր ոլորտներ «Էրեբունի» ԲԿ-ի հետ 19.07.2014թ.

July 22, 2014

  ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Արցախում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանը:
  Նա Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում իրականացրել է մի քանի տասնյակ խորհրդատվություն, իսկ հիվանդանոցում վիրահատություններ:
   Բացի այդ կատարվել է նոր տեխնոլոգիաների կիրառման փորձի, գիտելիքների և կարողությունների փոխանցում տեղի մասնագետներին: Համագործակցությունը շարունակական է լինելու:

Համագործակցություն «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ 19.07.2014թ.

July 22, 2014

  ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով կրկին Արցախ էր ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, ուռոլոգիական ծառայության ղեկավար պրոֆեսոր Միքայել Մանուկյանը: Նրա կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում կատարվել են բազմաթիվ խորհրդատվություններ, մի շարք վիրահատություններ և մասնագիտական սեմինարներ բուժանձնակազմի համար:
   Պրոֆեսոր Մանուկյանը վստահեցրել է, որ բոլոր այս ծրագրերն լինելու են շարունակական:

ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

July 19, 2014

ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ (N 185-Ա «23» հունիս  2014թ.)

Նախարարը հանդիպել է Արցախյան պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած հաշմանդամ ազատամարտիկների «Լուսաբաց» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին 17.07.2014թ.

July 17, 2014

    ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Լուսաբաց»  հասարակական կազմակերպության գրասենյակ: Ողջունելով ներկաներին նա պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց` ստանալու որակյալ և մատչելի բուժօգնություն:

Հայտարարություն

July 16, 2014

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հուլիսի 18-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշական կենտրոնում Երևանի «Էրեբունի»  բժշկական կենտրոնի ուռոլոգ, պրոֆեսոր Միքայել Վլադիմիրի Մանուկյանը կիրականացնի հունիսի 25-ի ԼՂՀ այցի ժամանակ հետազոտված և վիրահատության ցուցված հիվանդների վիրահատություն: Նույն օրը Երևանի «Էրեբունի»  բժշկական կենտրոնի վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Լևոնի Շահնազարյանի կողմից կիրականացվի հիվանդների հետազոտություն և խորհրդատվություն:
   Հուլիսի 19-ին պրոֆեսոր Միքայել Մանուկյանը կիրականացնի քաղաքացիների ընդունելություն և խորհրդատվություն ուռոլոգիական հիվանդությունների գծով, իսկ վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանը կիրականացնի հուլիսի 18-ին իր կողմից զննված վիրահատական միջամտության ցուցված հիվանդների վիրահատություն:
    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով

Նախարարը հանդիպել է KARL STORZ ընկերության ներկայացուցիչներին 16.07.2014թ.

July 16, 2014

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է գերմանական KARL STORZ ընկերության Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային մենեջեր Մեռաբ Մգալոբլիշվիլիին և Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Կաջոյանին: Նախարար Քուշկյանը ողջունելով հյուրերին պատրաստակամություն է հայտնել քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարներն Արցախի առողջապահության զարգացման նպատակով:

Ստեփանակերտում են «Էրեբունի» ԲԿ ծննդատան մասնագետները 12.07.2014թ.

July 12, 2014

  ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանը, կանանց առողջության կենտրոնի տնօրեն Կարինե Սարգսյանը, ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգներ Լիլիթ Հովսեփյանը և Նորայր Ղուկասյանը հուլիսի 12-ին և 13-ին Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրականացրել են խորհրդատվություններ և վիրահատություններ: Երևանից ժամանած մասնագետները Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել են նաև լապարասկոպիկ վիրահատություններ:

icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am