Որակյալ բուժծառայությունները հասանելի են նաև շրջաններում 28.06.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Արցախ են ժամանել «Նաիրի» բժշկակական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայության ղեկավար, դոցենտ Գնել Անանյանը և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, Երևանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալանտերյանը:
   Նրանց կողմից Հադրութի շրջանային բուժմիավորումում հունիսի 27-ին և 28-ին տեղի մասնագետների հետ համատեղ կատարվել են բազմաթիվ խորհրդատվություններ և մեկ տասնյակից ավել վիրահատություններ:
   Համագործակցությունը Հադրութի շրջանային բուժմիավորման հետ շարունակական է լինելու:



Համգործակցությունը շարունակվում է 27.06.2014թ.

  Ինչպես արդեն նախապես տեղեկացվել էր, ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով հունիսի 27-ին և 28-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում հիվանդների խորհրդատվություն է իրականացնում «Էրեբունի»  բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը: Կարդալ ավելին



Համագործակցություն մանկական վիրաբուժության ոլորտում 27.06.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Արցախում էր «Արաբկիր» բժշկական համալիր. Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն իր աշխատանքային թիմով: Կարդալ ավելին



Համագործակցություն «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ 25.06.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Արցախ են ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, ուռոլոգիական ծառայության ղեկավար պրոֆեսոր Միքայել Մանուկյանը, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը և անեսթեզիոլոգ Սերոբ Միքայելյանը:
  Նրանց կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում կատարվել են բազմաթիվ խորհրդատվություններ, մի շարք վիրահատություններ և մասնագիտական սեմինարներ բուժանձնակազմի հետ:
   Պրոֆեսոր Մանուկյանը վստահեցրեց, որ բոլոր այս ծրագրերը լինելու են շարունակական:



Հայտարարություն

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով սույն թվականի հունիսի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Սայենի Բաբլոյանը իր աշխատանքային թիմով ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացնի ընդհանուր վիրաբուժության և ուռոլոգիայի գծով հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություն:
  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-34-91:



Հայտարարություն

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով սույն թվականի հունիսի 27-ին և 28-ին ժամը 1000-ից Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Կիմի Շուքուրյանը Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացնի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Նույն օրերին Հայաստանի Հանրապետության «Նաիրի» բժշկակական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հինադությունների ծառայության ղեկավար, դոցենտ Գնել Անանյանի և Հասատանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, Երևանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալանտերյանի կողմից Հադրութի շրջանային բուժմիավորումում կիրականցվեն վիրահատություններ և խորհրդատվություններ:

  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԼՂՀ առողջապահության նախարարություն կամ զանգահարել 94-35-65 հեռախոսահամարով:



Արյան մեջ շաքարի մակարդակի որոշման սարքեր, ստրիպներ և ներարկիչներ երեխաների համար 24.06.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար, հանրապետություն է ներկրվել արյան մեջ շաքարի մակարդակի որոշման սարքեր, ստրիպներ և ներարկիչներ: Դրանք կտրամադրվեն հանրապետության մայրաքաղաքում, ինչպես նաև բոլոր շրջաններում հաշվառված առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդներին, ինչը հնարավորություն կտա նրանց տնային պայմաններում վերահսկել իրենց առողջական վիճակը: Այս նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նմանատիպ հիվանդությամբ տառապող հիվանդների կարիքները ապահովելու հիմնախնդիրները:
   Գործընթացը կկրի շարունակական բնույթ, իսկ հիվանդները մշտապես կլինեն ԼՂՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո:



 Օձի խայթոցի դեպքեր 23.06.2014թ.

  2014թ. հունիսի 23-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 13 դեպք, որից 2-ը երեխաներ են:
     Մարտակերտի շրջան`3
     Հադրութի շրջան`3
     Քաշաթաղի շրջան`5
     Մարտունու շրջան`2
  Նշենք, որ տուժածներից 10-ին ներարկվել է օձի հակաթույն/անտիգյուրզին/, իսկ 3-ի դեպքում չի ներարկվել, քանի որ կարիքը չի եղել:
   Ներկա պահին ք.Ստեփանակերտի և շրջանային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ քանակ:



ԼՂՀ առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ կլինիկական լաբորատորիայի բուժքրոջ ժամանակավոր թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն

ԼՂՀ առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ կլինիկական լաբորատորիայի բուժքրոջ ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի հուլիսի 17-ին` ժամը 14.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում` մինչև հուլիսի 16-ը ներառյալ ժամը 09.00-17.00:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենը
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-52-18 հեռախոսահամարով:



Հայտարարություն

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 25-ին ժամը 1000-ից Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Միքայել Վլադիմիրի Մանուկյանը Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացնի քաղաքացիների ընդունելություն և խորհրդատվություն ուռոլոգիական հիվանդությունների գծով:
   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով: