«Առանց ծխախոտի» համաշխարհային օր 31.05.2014թ.

  Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը:
  2004թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը: Համանուն օրենք 2007թ. դեկտեմբերի 26-ին ընդունվել է ԼՂՀ Ազգային ժողովի կողմից, որը հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2008թ. հունվարի 26-ին: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ հյուսվածքաբանական լաբորատորիայի բուժքրոջ 0.5 թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն

ԼՂՀ առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ ընկերության հյուսվածքաբանական լաբորատորիայի բուժքրոջ 0.5 թափուր հաստիքը համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի հունիսի 19-ին` ժամը 14.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում` մինչև հունիսի 18-ը ներառյալ ժամը 09.00-17.00:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենը
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-52-18 հեռախոսահամարով:

 



Հայտարարություն

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մայիսի 28-ից հունիսի 1-ը ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում արտերկրներից ժամանող վիրաբույժ Ջանի Հադդադի, ինտեռնիստ`ընդհանուր պրոֆիլի բժիշկ Հակոբ Քուշկյանի և սրտաբան Գրիգոր Դարաքջյանի կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:
   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Շուշիի շրջանային բուժմիավորում կամ զանգահարել /047/ 73-10-05 հեռախոսահամարով:



Հայտարարություն

   ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ տնօրինությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 26-ին և 27-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումում Հայաստանի Մանկական ֆոնդի աջակցությամբ տեղի կունենա Գերմանիայից ժամանած մասնագետների կողմից ընդունելություն վիրաբուժական և վնասվածքաբանական հիվանդների, որոնք կարիք ունեն բարդ վիրահատական միջամտությունների, որոնց իրականացումը տեղում հնարավոր չէ, ընտրության դեպքում հիվանդները բուժումը կստանան Գերմանիայում՝ անվճար հիմունքներով: Ընդ որում երեխաների տարիքը մինչև 14 տարեկան և բուժումը կիրականացվի ծնողների համաձայնության դեպքում:
   Գրանցման համար դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքի վիրաբուժական-վնասվածքաբանական կաբինետներ՝ ներկայացնելով համապատասխան ստուգումների և ստացած բուժումների վերաբերյալ փաստաթղթերը:
 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-34-91:



Ռոտավիրուսային պատվասատնյութի ներդրման դասընթացներ Արցախում 24.05.2014թ.

  Օրերս ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Արցախում էին Երևանից ժամանած մի խումբ համաճարակաբաններ ու մանկաբույժներ: ԼՂՀ-ում նոր ներդվող պատվաստանյութի գործընթացին մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով նրանք ենթախմբերով աշխատում էին հանրապետության շրջաններում: Կարդալ ավելին



Օրակարգում մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներն են 23.05.2014թ

  ԼՂՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում քննարկել է բուժհաստատության կողմից վարվող խնդրահարույց դեպքերը:
 Կենտրոնի մասնագետները նախարարին են ներկայացրել ուշադրության արժանի հիվանդության պատմությունները, պարզաբանել են դեպքերի բարդությունները: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարարության «Մարտունու ՇԲՄ»‰ ՓԲԸ Ճարտարի գյուղական դպրոցի բուժքրոջ 0.5 թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն

ԼՂՀ առողջապահության նախարարության «Մարտունու ՇԲՄ»‰ ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Ճարտարի գյուղական դպրոցի բուժքրոջ 0.5 թափուր հաստիքը համալրելու համար:
Մրցույթը կկայանա սույն թվականի հունիսի 18-ին ժամը 12.00-ին:
Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մարտունու շրջանային բուժմիավորում»‰  ՓԲԸ-ում մինչև հունիսի 16-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.00:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենը
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/82-21-67 հեռախոսահամարով:

 



Նախարարը ընդունել է Իրինա Լազարյանին 21.05.2014թ.

   ԼՂՀ առոջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմնի ղեկավար Իրինա Լազարյանին:
   Նախարարը ողջունել է հյուրին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Արցախի առողջապահությանը աջակցելու իրենց նախաձեռնությունները: Կարդալ ավելին



Հայտարարություն 19.05.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Շուշիի, Հադրութի և Քաշաթաղի շրջանների բնակչությանը, որ Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կժամանեն առաջատար մասնագետներ` սրտաբան, էնդոկրինոլոգ, ռևմատոլոգ, ալերգոլոգ, նյարդաբան, վիրաբույժ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, ուռոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, վնասվածքաբան:
 Բժիշկ մասնագետների կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում և խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության կկատարվեն նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
   Շրջանների բնակչության բուժզննումը կիրականացվի տվյալ շրջանային բուժմիավորումներում` համաձայն ժամանակացույցի սկսած ժամը 1000-ից:
   Քաշաթաղի շրջանային բուժմիավորում-մայիսի 21-ին, հեռ. /047/ 75-22-88:
   Հադրութի շրջանային բուժմիավորում-մայիսի 22-ին, հեռ. /047/ 55-17- 31
   Շուշիի շրջանային բուժմիավորում-մայիսի 23-ին, հեռ. /047/ 73-10-05
   Քարվաճառի շրջանային բուժմիավորում-մայիսի 24-ին, հեռ. /097/ 20-22-67



Քննարկումներ կանանց առողջության ու առողջ լինելու իրավունքի շուրջ 19.05.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է «Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
  Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ՝ նպատակ ունենալով կրթության ու օժանդակության միջոցով աջակցել կանանց և նրանց դարձնել հասարակության ակտիվ քաղաքացիներ: Կարդալ ավելին