Ելենա Ժոլոբովան Արցախում 28.04.2014թ.

 Ապրիլի 28-ին ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Ստեփանակերտում էր Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան:
 Հանրապետական բժշկական կենտրոնում ողջ օրվա ընթացքում Ելենա Սպարտակի Ժոլոբովան տեղի մասնագետների հետ իրականացրել է 35 խորհրդատվություն:
   Նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ են կրելու:



Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է ցավազրկող նոր դեղամիջոց 27.04.2014թ.

  Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կատարված վիրահատության ժամանակ առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է անգլիական դեղագործական ընկերության արտադրության ցավազրկող նոր դեղամիջոց՝ «Սևոֆլուրան»: Այն իրականացվել է ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Արցախում գտնվող ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ Անատոլի Գնունու գլխավորությամբ: Կարդալ ավելին



Պրոֆեսոր Չարչյանի կողմից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մի շարք բարդ վիրահատություններ են կատարվել 27.04.2014թ.

  Արցախ էր ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, ում գլխավորությամբ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում նախօրեին անցկացվել է 24 հիվանդի անվճար բուժզննություն և խորհրդատվություն: Կարդալ ավելին



Արմեն Չարչյանի հերթական այցը ԼՂՀ

   Սույն թվականի ապրիլի 26-ին և 27-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում քաղաք Երևանից ժամանած, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից կիրականացվի թվով 3 հիվանդների կոնքազդրային հոդի բարդ վիրահատություններ:
Վիրահատությունները նշանակվել են սույն թվականի մարտի 29-ին Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացված խորհրդատվությունների արդյունքում:



Ռևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան կժամանի ԼՂՀ

   ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 27-ին և 28-ին ԼՂՀ-ում կգտնվի Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան:
   Այցի շրջանակներում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի կունենա «Բաց դռների օր» ու բնակչությանը կտրվի մասնագիտական խորհրդատվություն:



«Սևոֆլյուրան» ընդհանուր անեսթետիկի ներկայացում

   ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 27-ին ԼՂՀ կժամանի ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ,  «Նաիրի»  ԲԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,  «Նաիրի»  և «Էրեբունի»  ԲԿ–ների անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ծառայությունների ղեկավար Անատոլի Սերգեյի Գնունին:
   Այցի շրջանակներում ապրիլի 27-ին Հանրապետական Բժշկական Կենտրոնում տեղի կունենա  «Սևոֆլյուրան»  ընդհանուր անեսթետիկի ներկայացումը ԼՂՀ համապատասխան բժիշկներին:



Պլաստիկ վիրահատություններ Շուշիի շրջանային բուժմիավորումում 25.04.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 23-ից 25-ը ԼՂՀ-ում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պլաստիկ և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արտավազդ Բագրատի Սահակյանը, որի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության Շուշիի շրջանային բուժմիավորումում, անկախ բնակչության սոցիալական խմբից ու կարգավիճակից, անվճար, պետական պատվերի շրջանակներում իրականացվել է թվով 42 պլաստիկ վիրահատություններ և 100-ից ավելի մասնագիտական խորհրդատվություններ;



Բարդ վիրահատության իրականացում ԼՂՀ-ում 25.04.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 24-ին ԼՂՀ-ում էր գտնվում ՀՀ Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի վիրաբուժական ամբիոնի պրոֆեսոր, Էրեբունի բժշկական կենտրոնի թոքային վիրաբուժության բաժնի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը և թոքային վիրաբույժ Գոռ Մելիքյանը, որոնց կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում ԼՂՀ մասնագետների հետ միասին իրականացվել է 1998 թվականի ծնված Ալեքսանդր Շահնազարյանի թոքի սեգմենտար մասնահատում` կապված բշտային պաթոլոգիայի հետ:



Հարություն Քուշկյանն ընդունել է Թոմաս Հալիյեին 25.04.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Թոմաս Հալիյեին:
   Առաքելության ղեկավարը նախ և առաջ ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության առաքելության նպատակներն Արցախում, միաժամանակ կարևորել է ԼՂՀ կառավարության աջակցությունը: Կարդալ ավելին