Պրոֆեսոր Արմեն Չարչյանը այսօր հիվանդների ընդունելություն է կազմակերպել ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը մեր երկրի առողջապահության նախարարի հրավերով այսօր հանրապետական բժշկական կենտրոնում հիվանդների ընդունելություն է կազմակերպել: Պրոֆեսորի կողմից իրականացվել է բուժզննություն, խորհրդատվություն, իսկ անհետաձգելի վիրահատությունների վերաբերյալ՝ հստակեցվել են ժամկետները:

Հղումը՝ http://rutube.ru/video/4b08f7c3ac145b0494cf9ec29ca65e63/



Արմեն Չարչյան. «Մեր օգնությունը լինելու է շարունակական» 29.03.2014թ.

   Ինչպես նախատեսվել էր՝ սույն թվականի մարտի 29-ի առավոտյան Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցում իր առաքելությունն սկսեց /խորհրդատվություն վնասվածքաբանական եւ օրթոպեդիկ հիվանդություններով տառապող հիվանդներին/ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով այստեղ ժամանած Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Կարդալ ավելին



Հերթական այցը` Ասկերան 28.03.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին: Ասկերանի շրջանային բուժմիավորումում ծավալված են թերապևտիկ, մանկաբուժական և մանկաբարձ-գինեկոլոգիական մահճակալներ: Հաստատությունն ունի, ամբուլատոր-պոլիկլինկական հատված և շտապ օգնության ծառայություն: Շրջանի  գյյուղական բնակչությանը սպասարկում են 4 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 38 բուժակ մանկաբարձական կետեր: Կարդալ ավելին



«Հանրությունը պիտի վստահի մեզ». Քուշկյանի հանդիպումը Մարտակերտում 28.03.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Մարտակերտի Ռ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում կատարած այցի ժամանակ ծանոթացել է բժշկական հաստատության առօրյաին: Շրջանային բուժմիավորումում ընթացիկ տարվա երեք ամիսների ընթացքում լույս աշխարհ են եկել 50 երեխա: Կարդալ ավելին



Շուրջօրյա դեղատուն` Ստեփանակերտում

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ից Ստեփանակերտում շուրջօրյա դեղատուն է գործում:
   Այսուհետ մեր հայրենակիցները Տիգրան Մեծ 21/1 հասցեում (զինվորական հոսպիտալի դիմաց) կարող են օրվա ցանկացած ժամի դեղեր գնել դեղատանն առկա դեղերի հիմնական ցանկից:

 



Հանդիպումներ Շուշիում 27.03.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորում: Նախարարը ծանոթացել է բուժհաստատության շենքային պայմաններին, բաժանմունքների գործունեությանը, շտապ օգնության կանչերի իրականացմանը, ինչպես նաև զրույց է ունեցել մասնագետների հետ: Շենքային պայմանները անմխիթար վիճակում են, վերանորոգված է միայն վիրաբուժական մասը, որտեղ էլ պլաստիկ վիրահատություններ են իրականացնում Հայաստանից ժամանած վիրաբույժները: Կարդալ ավելին



«Եթե հիվանդներն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում հասնել շրջանային բուժմիավորում դեղերը ստանալու համար, դուք ինքներդ տարեք դրանք». Հարություն Քուշկյան 26.03.2014թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորում: Նախարարը ծանոթացել է բժշկական հաստատության շենքային պայմաններին, քննարկել անհրաժեշտ սարքավորումներին, բժիշկ-մասնագետներին առնչվող խնդիրներ: Երկհարկանի շինության մեջ բուժմիավորման տնօրենն անում է հնարավորինն ազգաբնակչության բուժօգնությունը մատուցելու համար: Կարդալ ավելին



Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է 24.03.2014թ.

  Տուբերկուլոզը մարդկությանը հայտնի է վաղուց` հյուծախտ, պալարախտ, թոքախտ անուններով: Դեռևս 19-րդ դարում մի շարք առաջադեմ բժիշկներ հաստատեցին հիվանդության սոցիալական բնույթը: Անգամ 1882 թվականին տուբերկուլոզի հարուցիչները հայտնաբերող և հիվանդության վարակիչ բնույթը հաստատող գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը գրում էր. «Թուլացած և վատ պայմաններում գտնվող օրգանիզմներն առավել քան պատրաստ են տուբերկուլոզով հիվանդանալու: Քանի դեռ հողագնդի վրա կան նկուղներ, որտեղ չեն թափանցում արևի ճառագայթները, հյուծախտը կգոյատևի»‰: Կարդալ ավելին

 

ԱՐՅՈՒՆԸ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՐՅՈՒՆԸ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (N 78-Ն «21» մարտ  2014թ.)