Նախարարը այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ 31.01.2014թ.

   Սույն թվականի հունվարի 31-ին նախարար Զ.Լազարյանը «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում հրավիրել է խորհրդակցություն ընկերության բժիշկների և այլ պատասխանատուների մասնակցությամբ:
   Քննարկվել են նախորդ օրը նախարարության մասնագետների հետ միասին իրականացրած ստուգումների ընթացքում արձանագրված թերությունների վերացման ուղիները, այնուհետև տրվել են հանձնարարականներ բուժսպասարկման որակի բարձրացմանը, ընկերության սանիտարական վիճակի վերահսկման, ինչպես նաև շենքային պայմաններին և գույքին հետևողական վերաբերվելու վերաբերյալ:



Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սուր շնչառական վարակներն աճում են 31.01.2014թ.

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ՝ գրեթե 1,7 անգամ (2013թ. հունվարի 26-31-ը՝ 522 դեպք, 2014թ. հունվարի 26-31-ը՝ 913 դեպք): Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ Առաջաձորի մանկապարտեզի բուժքրոջ թափուր 0.5 հաստիքի վերաբերյալ հայտարարություն 30.01.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Առաջաձորի մանկապարտեզի բուժքրոջ թափուր 0.5 հաստիքը համալրելու համար:
   Մրցույթը կկայանա սույն թվականի փետրվարի 27-ին ժամը 11.00-ին:
  Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում մինչև 2014 թվականի փետրվարի 26-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.30:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենը
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

   Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/42-18-25 հեռախոսահամարով:

 

 



ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ Հաթերքի մանկապարտեզի բուժքրոջ ժամանակավոր թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն 30.01.2014թ.

  ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Հաթերքի մանկապարտեզի բուժքրոջ ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու համար:
   Մրցույթը կկայանա սույն թվականի փետրվարի 27-ին ժամը 11.00-ին:
 Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում մինչև 2014 թվականի փետրվարի 26-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.30:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենը
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

   Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/42-18-25 հեռախոսահամարով:

 




Նախարարը այցելել է «Հանրապետական բժշկական կենտրոն» 27.01.2014թ.

      Սույն թվականի հունվարի 27-ին նախարար Զ.Լազարյանը, Պետական առողջապահական գործակալության պետ Լ.Համբարձումյանի և Բժշկական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգող Կ.Ալեքսանյանի հետ այցելել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
   Քննարկվել են նախորդ օրվա այցի ընթացքում արձանագրված թերությունների վերացման ուղիները` ընկերության պատասխանատու բուժանձնակազմի հետ:
   Տրվել են հանձնարարականներ, ինչպես բուժսպասարկման որակի բարձրացման,  հիվանդների հետ բարյացակամ վերաբերվելու, այնպես էլ հիմնարկի սանիտարական վիճակի վերահսկման ուղղությամբ:



Նախարարը ընդունել է Ավետիս Մատիկյանին և Միշել Սենոին 27.01.2014թ.

   Սույն թվականի հունվարի 27-ին նախարար Զ.Լազարյանը ընդունել է ՀՀ Գորիս քաղաքի Action Sante Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի հիմնադիր կազմակերպության անդամ-սրտաբան Ավետիս Մատիկյանին և նույն կազմակերպության ֆինանսիստ Միշել Սենոին: Կարդալ ավելին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2014թ. հունվարի 24-ի դրությամբ սուր շնչառական վարակների հետ կապված համաճարակաբանական վիճակի մասին

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է վերին սուր շնչառական ուղիների վարակների աճ: 2014թ. հունվարի 1-ից մինչև 19-ը 590 դեպք, 20-ից մինչև այսօր 588 դեպք, 19 հոսպիտալացում, հիվանդացածների 74%-ը կազմում է մինչև 18 տարեկան երեխաները: Կարդալ ավելին



Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում գործող նախապատրաստական խմբերի սանիտարահիգենիկ պայմանների մասին 24.01.2014թ.

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետների կողմից շարունակական հսկողություն է կատարվում Ստեփանակերտի N 1,2,3,4,5,6,7,9,10 դպրոցներում Կարդալ ավելին