ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԶՈՅԱ ԼԱԶԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ 28.12.2013թ.

      Սիրելի գործընկերներ
  Ձեզ եմ հղում իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
   Ամանորն կարելի է ասել մարդկության ամենահրաշալի տոնն է, որը նոր հույսեր է պարգևում բոլորիս` մղելով դրանց իրականացմանը: Բոլորս էլ գիտենք, թե մեր երիտասարդ հանրապետության համար ինչպիսի առանձնահատուկ նշանակություն ունի առողջապահության ոլորտը, ինչու է կրկնակի թանկ Արցախի նման փոքր երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունը:
 Երկրի ղեկավարությունը գնահատելի քայլեր է կատարում առողջապահության ոլորտի զարգացման ու բուժաշխատողների նյութական ապահովության մակարդակի բարձրացման ուղղությամբ և մեր պարտքն է նվիրված աշխատանքով պատասխանել դրան` կատարելագործելով ունեցած գիտելիքներն ու կարողությունները` ժամանակակից բժշկագիտության պահանջները պրակտիկայում կիրառելու համար:
       Սիրելի կոլեգաներ
    Ընդունված է ասել, որ Նոր տարին նոր հույսեր է բերում…
   Շնորհավորելով ձեզ տարվա ամենապայծառ տոնի առթիվ` ոչ միայն տոնական, այլև մշտական ուրախություն եմ մաղթում ձեր օջախներին: Թող Սուրբ Ծննդյան լույսն ու Հայ Առաքելական եկեղեցու օրհնությունն ուղեկից լինեն ձեզ, իսկ 2014 թվականը լինի խաղաղության, առողջության և ազգային իղձերի իրականացման բարեբեր տարի:
   Առողջություն և հաջողություն բոլորիդ:



Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2013թ. դեկտեմբեր ամսում սուր շնչառական վարակների հետ կապված համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է 28.12.2013թ.

2013թ. դեկտեմբեր ամսում մշտադիտարկման տվյալներով գրանցվել է 1481 հիվանդության դեպք, այդ թվում 0-18 տարեկանների մոտ 1219 դեպք՝ 82/%, որն համեմատած 2012թ. նույն ամսվա հետ նվազել է 31 դեպքով:
Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունուններում դեկտեմբեր ամսում հոսպիտալացվել են սուր շնչառական վարակներով 69 հիվանդ՝ այդ թվում 0-18 տարեկան 67 երեխա:
Սույն թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ ԼՂՀ ԱՆ <Արևիկ> ՄԲՄ ՓԲԸ ստացոնար բուժում է ստանում 19 երեխա: Լաբորատոր հաստատված գրիպի դեպքեր չեն գրանցվել:
Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում: Հիվանդության պատճառով բացակաների թիվը կազմում է 10%:
Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
1. Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ.
2. Չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման.
3. Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ
4. Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն
5. Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ.
6. Պահպանել հազալու և փռշտալու կանոնները.
7. Խստորեն հետևել անձնական հիգիենային.
8. Հագնվել եղանակին համահունչ.
9. Հաճախակի օդափոխել փակ տարածքները:



ԼՂՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը 27.12.2013թ.

ԼՂՀ առողջապահության նախարարի կողմից հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` 2014 թվականի հունվար և փետրվար ամիսների կտրվածքով:
Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները կստանան ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստից և կտրամադրվեն հիվանդներին:









ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» N 556 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» N 556 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (N223-Ա «28» օգոստոս 2013թ.)