Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է 30.11.2013թ.

ԼՂՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքները իրականացվում են ԼՂՀ մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին օրենքի համաձայն ինչպես նաև հրամաններով և մեթոդական ցուցումներով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 2000 թվականից: Վերջին տարիներին արձանագրվել է հիվանդների գրանցման դեպքերի աճ: Կարդալ ավելին

 



ԼՂՀ առողջապահության նախարարության «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ Լուսաձորի և Ռևի բուժակամանկաբարձական կետերի բուժքույրերի ժամանակավոր թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն 25.11.2013թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Լուսաձորի և Ռևի բուժակամանկաբարձական կետերի բուժքույրերի ժամանակավոր թափուր հաստիքները համալրելու համար:
   Մրցույթները կկայանան սույն թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 12.00-ին:
 Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում մինչև 2013 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.00:
  Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/67-73-54 հեռախոսահամարով:



ԼՂՀ առողջապահության նախարարության «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ լաբորանտի ժամանակավոր թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն 25.11.2013թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր»  ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ ընկերության լաբորանտի ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու համար:
   Մրցույթը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 10.00-ին:
  Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր ՓԲԸ-ում` մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ ժամը 09.00-17.30:
   Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-13-05 հեռախոսահամարներով:



Նախարարը ընդունել է Մաքսիմ Օսիպովին 19.11.2013թ.

Սույն թվականի նոյեմբերի 19-ին նախարարը ընդունել է «Արևիկ»  մանկական բուժմիավորման բարերար Անդրեյ Նատանի Ռապապորտի կողմից ուղարկված բժիշկների վերապատրաստման ծրագրի ընթացքավորման հարցերով պատասխանատու, Մոսկվա քաղաքից ժամանած, Մաքսիմ Օսիպովին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ առողջապահության նախարարարի տեղակալ Ա.Խաչատրյանը և «Արևիկ»  ՄԲՄ ՓԲԸ-ի տնօրեն Մ.Մարգարյանը: Կարդալ ավելին



http://karabakh-open.info կայքէջում տեղադրված 2013թ. նոյեմբերի 16-ի «Դիաբետի դեմ պայքարն ու ինսուլինի թանկ գնումը» վերնագրով նյութի վերաբերյալ. արձագանք

2013 թվականի նոյեմբերի 14-ին ԼՂՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվել է «Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր»  թեմայով նյութ:
Նույն օրը, նշված նյութը http://karabakh-open.info –ն տեղեկատվության աղբյուր համարելով ԼՂՀ առողջապահության նախարարության կայքէջը տեղադրել է իր տեղեկատվական կայքէջում:
2013 թվականի նոյեմբերի 16-ին նույն տեղեկատվական աղբյուրը տեղադրել է նյութ`«Դիաբետի դեմ պայքարն ու ինսուլինի թանկ գնումը» վերնագրով, որի վերաբերյալ ԼՂՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է: Կարդալ ավելին

 

Խորհրդակցություն ՀՀ ԱՆ գլխավոր ներզատաբան Է. Թորոմանյանի մասնակցությամբ 16.11.2013թ.

Սույն թվականի նոյեմբերի 16-ին Ստեփանակերտ քաղաքում տեղակայված Արմենիա հյուրանոցային համալիրի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն:
Սեմինար-խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, համակարգի բժիշկ-ներզատաբաններ և նախարարության այլ պատասխանատուներ: Կարդալ ավելին