2013 թվականի հոկտեմբեր ամսում բնկաչության շրջանում սուր աղիքային վարակի գրանցման մասին տեղեկություն 26.10.2013թ.

Սույն թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 26-ը ընկած ժամանակահատվածը Ստեփանակերտ քաղաքի նախադպրոցական և դպրոցական հիմնարկներից սուր աղիքային վարակով ԼՂՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունում հոսպիտալացվել է 42 հիվանդ, որից 20 երեխայի մոտ լաբորատոր ախտորոշվել է դիզենտերիա հիվանդություն, իսկ մնացած հիվանդների մոտ սուր աղիքային վարակ չճշտված էթիալոգիայով: Հիվանդների 50%-ից ավելին վարակվել են կոնտակտ-կենցաղային ճանապարհով: Ներկա դրությամբ ԼՂՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ում ստացոնար բուժում է ստանում 9 երեխա:
Դիզենտերիա հիվանդության վարակի աղբյուր կարող են հանդիսանալ հիվանդները, մանրէակիրները, կարող է փոխանցվել նաև շփման միջոցով (կոնտակտ-կենցաղային), ինչպես նաև փոխանցման միջոց է հանդիսանում վարակված ջուրը, սննդամթերքը և կաթնամթերքը:
Բոլոր օջախներում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, վերցվել են ճաշի տեսականիներ, ջրի նմուշներ, օգտագործվող սննդամթերքներ, տարբեր մակերեսներից լվացուկներ մանրէաբանական հետազոտության նպատակով: Լաբորատոր տվյալներով սննդամթերքներում և ջրի նմուշներում դիզենտերիայի մանրէներ չեն հայտնաբերվել, սակայն մատակարարների տարաների և մանկապարտեզների իրերի լվացուկներում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի մանրէներ: Դրանից ելնելով համաճարակաբանական ցուցումով հետազոտվել են տարբեր ոլորտի օբլիգատ խմբի աշխատողները` հայտնաբերվել են դիզենտերիայի մանրէակիրներ, ովքեր ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից բուժում ստանալու նպատակով:



Նախարարը ընդունել է Օյգան Բոլտաուզերին 25.10.2013թ.

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին նախարարը ընդունել է Շվեյցարիայից ժամանած նյարդաբան Օյգան Բոլտաուզերին: Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ա. Խաչատրյանը և «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ի մանկական նյարդաբան Լ.Գյուլիշանյանը: Կարդալ ավելին



Ստեփանակերտ քաղաքում սուր աղիքային վարակի նվազում 24.10.2013թ.

ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում`Ստեփանակերտ քաղաքի թիվ 1, 2, 3, «Ավետարանչական»  մանկապարտեզներում և թիվ 1, 3, 7, 10 դպրոցներում նկատվում է սուր աղիքային վարակի նվազում:
Եթե 2013թ հոկտեմբերի 10-18-ը ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել 32 հիվանդ, ապա հոկտեմբերի 19-23-ը հոսպիտալացվել են 7 հիվանդ: Դուրս են գրվել լավացումով 24 հիվանդներ, ստացիոնար բուժում ստացողների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 



Սուր աղիքային ինֆեկցիայի առումով իրավիճակը վերահսկելի է 18.10.2013թ.

Կապված Ստեփանակերտ քաղաքի թիվ 1, 2, 3, «Ավետարանչական» մանկապարտեզներում և թիվ 3, 10 դպրոցներում արձանագրված սուր աղիքային վարակի գրանացման հետ, ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել 32 հիվանդ: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:
Իրավիճակը վերահսկվում է ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, ինչպես նաև համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետների կողմից սուր աղիքային ինֆեկցիայի օջախներում կատարվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ, կազմակերպվում են սեմինարներ բուժքույրերի հետ:

  

Նախարարը ընդունել է Հայաստանի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանին 09.10.2013թ.

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին նախարարը ընդունել է Հայաստանի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանին, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանին և ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ԲՍՓ կենտրոնի տնօրեն Հակոբ Հակոբյանին: Կարդալ ավելին



«Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ Մեծ-Շենի բուժակամանկաբարձական կետի բուժքրոջ ժամանակավոր թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն 12.10.2013թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորումե ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Մեծ-Շենի բուժակամանկաբարձական կետի բուժքրոջ ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու համար:
   Մրցույթները կկայանան սույն թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 11.00-ին:
  Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորումե ՓԲԸ-ում մինչև 2013 թվականի հոկտեմբերի 24-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.30:
   Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/42-18-25 հեռախոսահամարով:



Նախարարը այցելեց Քարվաճառի շրջանային բուժմիավորում 04.10.2013թ.

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին նախարարը աշխատանքային խմբով մեկնել է Շահումյանի շրջան: Այցի շրջանակներում եղել են նաև Գետավանի տեղամասային հիվանդանոցում, Չարեքտարի, Նոր Գետաշենի և Նոր Վերին Շենի ԲՄԿ-ներում, որտեղ ծանոթացել են բուժհիմնարկների գործունեության առկա վիճակին, տվել համապատասխան ցուցումներ:
Ժամանելով «Քարվաճառի ՇԲՄ» ՊՈԱԿ տեղում ծանոթացել են ընկերության աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին: Մասնագետների կողմից տրվել են համապատասխան ցուցումներ աշխատանքը լիարժեք իրականացնելու նպատակով, որից հետո կազմակերպվել է հանդիպում բուժանձնակազմի հետ:
Նախարարը գոհունակության խոսք ուղղեց բուժանձնակազմին, այնուհետև լսեց ներկաներին և բարձրացված հարցերին տվեց պարզաբանումներ: