Սեպտեմբերի 28-ը համարվում է կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր 28.09.2013թ.

Կատաղությունը (հիդրոֆոբիա) — սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Հայտնի է կատաղության վիրուսի երկու տեսակ՝ փողոցային (վայրի) և ֆիքսված կամ կատաղության լոբորատոր վիրուս: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց (ռեզերվուար) համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ, ձիեր, էշեր) և գյուղատնտեսական կենդանիները (կովեր, այծեր, ոչխարներ, խոզեր, ուղտեր): Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է Անտոինե Պլանելլեսին 27.09.2013թ.

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին նախարարը ընդունել է Ֆրանսահայ բժիշկների միության ներկայացուցիչներ Անտոինե Պլանելլեսին, Միշել Դերվիշյանին և Սերժ Սինոնյանին:
Ընդունելիության ժամանակ հյուրերը իրենց գոհունակությունը հայտնեցին նորաբաց հանրապետական բժշկական կենտրոնի կառույցի վերաբերյալ: Կարդալ ավելին



«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի 15 ամյակը 26.09.2013թ.

2013 թվականի սեպտեմբերի 26-ին նշվեց ԼՂՀ առողջապահության նախարարության «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի 15 ամյակը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, նախարարության աշխատողներ, Անգլիայի Լորդերի պալատի խոսնակ Բարանեսա Քերոլայն Քոքսը, արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած հյուրեր, բուժհիմնարկի անձնակազմն ու հիվանդները: Կարդալ ավելին

 

Նախարարը ընդունել է Հրաչ և Րաֆֆի Կարամանուկյաններին 19.09.2013թ.

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին նախարարը ընդունել է Ամերիկայի Բուֆալո քաղաքից ժամանած անոթային վիրաբույժ Հրաչ Կարամանուկյանին, պլաստիկ վիրաբույժ Րաֆֆի Կարամանուկյանին և նախարարի տեղակալ Կ.Ղուկասյանին:
Ընդունլության ժամանակ Հ. Կարամանուկյանը ներկայացրեց հանրապետական հիվանդանոցում իրենց կողմից իրականացրած վիրահատությունների վերաբերյալ տեղեկություն Կարդալ ավելին



Համակարգը նվիրատվության կարգով ստացավ «Շեվրոլետ» մակնիշի շտապ օգնության մեքենա 15.09.2013թ.

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին նախարարը ընդունել է Անգլիայից ժամանած Ջոն Շեկելտոնին, Գոկկ Դոյուովանին, Վիգեն Ղուկասյանին և «Շուշիի ՇԲՄ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին: Կարդալ ավելին



«Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի բուժքրոջ ժամանակավոր թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն 20.09.2013թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում»  ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ ընկերության վիրաբուժական բաժանմունքի բուժքրոջ ժամանակավոր թափուր հաստիքը համալրելու համար:
   Մրցույթները կկայանան սույն թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 11.00-ին:
  Դիմումները ընդունվում են ԼՂՀ առողջապահության նախարարության «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում»  ՓԲԸ-ում մինչև 2013 թվականի սեպտեմբերի 28-ը ներառյալ` ժամը 9.00 – 17.30:
   Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմում
2. 3*4 չափի մեկ լուսանկար
3. Ինքնակենսագրություն
4. Անձնագրի պատճենը
5. Դիպլոմի պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/42-18-25 հեռախոսահամարով:

 



«Հադրութի ՇԲՄ» ՓԲԸ բուժքույրերի թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն 18.09.2013թ.

ԼՂՀ  առողջապահության նախարարության «Հադրութի ՇԲՄ» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ ներքոհիշյալ թափուր հաստիքները համալրելու համար` «Հադրութի ՇԲՄ» ՓԲԸ դպրոցական քույր` 0.5 հաստիք, Հայկավանի բուժակամանկաբարձական կետի բուժքույր`  0.5 հաստիք, Առաջամուղի բուժակամանկաբարձական կետի վարիչ` 0.5 հաստիք:

Մրցույթը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 15-ին` ժամը  14.00-ին:

Դիմումները  ընդունվում  են  ԼՂՀ  առողջապահության նախարարության «Հադրութի ՇԲՄ» ՓԲԸ -ում`  մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ ժամը 09.00-18.00:

Մրցույթին  մասնակցելու  համար  անհրաժեշտ  է ներկայացնել  հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում
  2. Մեկ լուսանկար 3×4 չափի
  3. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/
  4. Ինքնակենսագրություն
  5. Անձնագրի,  միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հաստատող ավարտական փաստաթղթի /դիպլոմի/, վերապատրաստման վկայականի /դրա առկայության դեպքում/ պատճենները
  6. ԼՂՀ  առողջապահության նախարարության կողմից տրված  որակավորման վկայականի պատճենը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 55-12-01« 55-17-31  հեռախոսահամարներով:



Նախարարը ընդունել է Վարուժ Ալավերդյանին 12.09.2013թ.

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին նախարարը ընդունել է հայ-ամերիկյան բժիշկների միության անդամ, գինեկոլոգ Վարուժ Ալավերդյանին և Ձեռք-Ձեռքի հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին:
Հանդիպման ընթացքում Վարուժ Ալավերդյանը, տեղեկացրեց որ իրենց հետ կենտրոնի համար բերել են միկրոսկոպ և կոլպոսկոպ, արգանդի վզիկի ուսումնասիրման համար: Կարդալ ավելին



Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը նվիրատվության կարգով ստացավ նոր սարքավորումներ 12.09.2013թ.

2013 թվականի սեպտեմբերի 9-ին ԼՂՀ առողջապահության նախարար Զ. Լազարյանը այցելել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն: Առիթը ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Ռուդիկի Բալայանի կողմից նվիրատվության կարգով մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին 1.500.000 դրամ ընդհանուր արժեքով թվով 3 հատ ներարկիչային ինֆուզիոն պոմպի տրամադրումն էր:
Սա պարոն Բալայանի առաջին բարեգործությունը չէ կենտրոնին: 2009 թվականին նա նվիրատվության կարգով տրամադրել է մեկ հատ օդափոխիչ և մեկ հատ համակարգիչ,իսկ 2012 թվականին անհատույց օգտագործման պայմանագրով մեկ հատ APC-Smart UPS RT անխափան սնուցման սարք:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Ա.Բալայանին բարեգործության համար և նշեց, որ սա պետք է օրինակ ծառայի շատերի համար: