Архив постов: August 2013

ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» ՄԲՄ ՓԲԸ-ում բաց մրցույթի հայտարարության մասին 28.08.2013թ.

August 28, 2013

ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ»  ՄԲՄ ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ ընկերության վիրաբուժական բաժանմունքի բուժքրոջ թափուր հաստիքը զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ընդունվում են ԼՂՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» ՄԲՄ ՓԲԸ ադմինիստրացիայում` օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 20 ներառյալ, ժամը` 09.00-17.00
Մրցույթը անց է կացվելու ԼՂՀ Առողջապահության նախարարության «Արևիկ»  ՄԲՄ ՓԲԸ-ում սեպտեմբերի 23-ին, ժամը` 14.00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Դիմում
2. Մեկ լուսանկար 3×4 չափի
3. Քաղվածք աշխատանքային գրքույկից /աշխատանքային ստաժ ունենալու դեպքում/
4. Ինքնակենսագրություն
5. Անձնագրի, միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հաստատող ավարտական փաստաթղթի /դիպլոմի/, վերապատրաստման վկայականի /դրա առկայության դեպքում/ պատճենները
6. ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից տրված որակավորման վկայականի պատճենը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 94-34-91 հեռախոսահամարով, ժամը` 09.00-17.00:

 

Նախարարի այցը Հանրապետական բժշկական կենտրոն

August 27, 2013

Ավարտին են մոտենում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության նոր շենքի շինարարական աշխատանքները: Այն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում առողջապահության ոլորտի գերխնդիրն էր, և հավատարիմ իր սկզբունքներին, ի շնորհիվ ռուսաստանաբնակ մեծ բարերար Սամվել Կարապետյանի շուտով շահագործման կհանձնվի միջազգային ստանդարտներին համապատասխան հիվանդանոցային մասնաշենքը: Կենտրոնը համլրված կլինի ժամանակից սարքավորումներով, նորագույն կահույքով, փափուկ գույքով, ինչպես նաև բոլոր այն պարագաներով, ինչը անհարժեշտ է հիվանդանոցին:

Նախարարը ընդունել է Արա Կարապետյանին և Ռաֆայել Պապանյանին 15.08.2013

August 15, 2013

Սույն թվականի օգոստոսի 15-ին նախարարը ընդունել է Մեծ Վաշինգտոնի հայ բժիշկների միության ներկայացուցիչը Հայաստանում`պարոն Արա Կարապետյանին և Գերմանիայի հայ բժիշկների միության անդամ Ռաֆայել Պապանյանին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգին անհրաժեշտ մասնագետների ցուցակ ըստ բնակավայրերի /01.08.2013թ. դրությամբ/

August 14, 2013

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգին անհրաժեշտ մասնագետների ցուցակ ըստ բնակավայրերի /01.08.2013թ. դրությամբ/

Նախարարի այցը Հանրապետական բժշկական կենտրոն 12.08.2013թ.

August 13, 2013

Սույն թվականի օգոստոսի 12-ին նախարար Զ .Լազարյանը, աշխատակազմի ղեկավարի և ՊԱԳ-ի պետի հետ այցելել է “Հանրապետական բժշկական կենտրոն” ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունք, ծանոթացել բուժհիմնարկում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին: Լսել է հինադության պատճառով դիմած քաղաքացիների մտահոգությունները` բուժսպասարկման որակի և մատչելիության վերաբերյալ: Այնուհետև կազմակերպվել է հանդիպում բուժհիմնարկի պատասխանատուների հետ, քնարկվել են ի հայտ եկած խնդիրներն ու բարձրացված հարցերը, որից հետո տրվել են համապատասխան ցուցումներ` բնակչության բուժօգնությունն առավել բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով մշակել մեխանիզմներ` մասնագետների մոտ գոյացող հերթերը վերացնելու, գյուղական վայրերից դիմած անձանց բուժսպասարկումը և բնակչության սոցիալապես անապահով խավերին դեղորայքի տրամադրման գործընթացը առավել մատչելի դարձնելու ուղղությամբ:

Նախարարը ևս ընդունել է Ջերի Քլերին

August 12, 2013

Օգոստոսի 9-ին նախարարը ընդունել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ղազարյանին և սույն թվականի օգոստոսի 1-ին բարեգործական հիմունքներով ԼՂՀ բնակչությանը մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Մեծ Բրիտանիայից ժամանած ակնաբույժ Ջերի Քլերին:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հերթական այցը ԼՂՀ 02.08.2013թ.

August 7, 2013

2013թ. օգոստոսի 2-ին այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության առոջապահության նախարար Դերենիկ Հրանտի Դումանյանը:
Այցի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարները քննարկել են նախարարությունների համագործակցության, ինչպես նաև ԼՂՀ առողջապահության համակարգի զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված մի շարք հարցեր:

ՀՀ “Արաբկիր” բշկական կենտրոնի պրոֆեսոր նեֆրոլոգ Աշոտ Ալեքսանդրի Սարգսյանի և ՀՀ “Նորք Մարաշ” բժշկական կենտրոնի սրտաբան Կոնստանտին Յակովի Տեր-Ոսկանյանի այցը ԼՂՀ 01.08.2013թ.

August 2, 2013

Օգոստոսի 1-ին նախարարը ընդունել է ՀՀ “Արաբկիր” բշկական կենտրոնի պրոֆեսոր նեֆրոլոգ Աշոտ Ալեքսանդրի Սարգսյանին և ՀՀ “Նորք Մարաշ” բժշկական կենտրոնի սրտաբան Կոնստանտին Յակովի Տեր-Ոսկանյանին: Ընդունելությանը մասնակցում էր նաև ԼՂՀ ԱՆ “Արևիկ” ՄԲՄ ՓԲԸ գործադիր տնօրեն Մ.Մարգարյանը:

Նախարարը ընդունել է Ջերի Քլերին 01.08.2013թ.

August 2, 2013

Օգոստոսի 1-ին նախարարը ընդունել է Մեծ Բրիտանիայից ժամանած ակնաբույժ Ջերի Քլերին, որը ցանկություն է հայտնել բարեգործական հիմունքներով ԼՂՀ-ում բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին: Ընդունելիությանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Կ.Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Սերգեյ Ղազարյանը:

icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am