Հուլիսի 28-ը հեպատիտների համաշխարհային օրն է

Վիրուսային հեպատիտներն իրենցից ներկայացնում են մի խումբ վարակիչ հիվանդություններ, որոնք հարուցվում են վիրուսով և ընթանում լյարդի բորբոքմամբ:
Կլինիկական մեծ նշանակություն ունեն վիրուսային հեպատիտների հետևյալ տեսակները.
- հեպատիտ A կամ ինֆեկցիոն հեպատիտ կամ Բոտկինի հիվանդություն (HAV)
- հեպատիտ B (HBV) կամ պարէնտերալ, շիճուկային հեպատիտ
- հեպատիտ C (HCV), որն անցյալում անվանում էին հեպատիտ ՙոչ A ոչ B՚
- հեպատիտ D (HDV), որն առանձին վերցրած չի դրսևորվում, այլ հանդիպում է միայն հեպատիտ B-ի հետ զուգակցված
- հեպատիտ E (HEV), որը հանդիսանում է խիստ հազվադեպ, այն էլ Հնդկական օվկիանոսի և Աֆրիկայի տարածաշրջաններում:
Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է Արամ Ղազարյանին 26.07.2013թ.

Սույն թվականի հուլիսի 25-ին նախարարը ընդունել է Ֆրանսիայից ժամանած Արամ Ղազարյանին և ԼՂհ ԱՆ “Շուշիի ՇԲՄ” ՓԲԸ գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին:
Քննարկվել են հուլիսի 25-ից 28-ը Շուշիի շրջանային բուժմիավորումում անվճար հիմունքներով իրականացվելիք վիրահատությունների հետ կապված հարցեր, որի կապակցությամբ նախարարը նշել է, որ անկախ բնակչության սոցիալական կարգավիճակից բուժօգնությունը կիրականացվի պետական պատվերի շրջանակներում:
Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներին 23.07.2013թ.

Սույն թվականի հուլիսի 22-ին նախարարը ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի բարձր տեխնոլոգիաների գծով խորհրդական Արմեն Փարսադանյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմեն Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բազարչյանին:
Կարդալ ավելին



Զ.Լազարյանը ընդունել է ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենին եւ նրա տեղակալին 20.07.2013թ.

Սույն թվականի հուլիսի 19-ին նախարարը ընդունել է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին և նրա տեղակալ Գագիկ Բազիկյանին, որոնք Արցախ են ժամանել մի խումբ առաջատար մասնագետների հետ:
Ընդունելության ժամանակ քննարկվել են մի շարք ընթացիք, այդ թվում այցի շրջանակներում կատարվելիք աշխատանքների հետ կապված հարցեր:
Ժամանած մասնագետների կողմից հուլիսի 19-ին և 20-ին ԼՂՀ ԱՆ “Ուռուցքաբանական դիսպանսեր” ՓԲԸ-ում կազմակերպվել են բաց դռների օրեր, որի շրջանակներում կատարվել են մոտ 400 հիվանդների ընդունելություն, խորհրդատվություններ և համապատասխան հետազոտություններ:



Նախարարը ընդունել է ՀՀ “Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ” ՓԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Աշոտի Աբրամյանին և Ֆրանսիայից ժամանած Բերնար Բլանին և Ժերբեր Քերքերյանին

Նախարար Զ.Լազարյանը սույն թվականի հուլիսի 19-ին ընդունել է ՀՀ “Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ” ՓԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Աշոտի Աբրամյանին և Ֆրանսիայից ժամանած Բերնար Բլանին և Ժերբեր Քերքերյանին:
Կարդալ ավելին



Ուսումնասիրությունների ամփոփում 19.07.2013թ.

Սույն թվականի հուլիսի 18 և 19-ին նախարարը հերթական անգամ ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներին:
Մասնագետները նախարարին ներկայացրեցին ՊՀՀՏ և ՀՀԿ գործունեության ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ եկած առաջարկությունների ու թերությունների վերաբերյալ տեղեկատվություն, կարևորելով դրական և բացասական կողմերը:
Մասնագետները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել և աջակցել իրականացվող իրականացվող աշխատանքներին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրերին աջակցության պատրաստակամության համար, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտակա օրերին ներկայացնել գրավոր առաջարկ:

 

2-րդ նեոնատալ կոնֆերանսը Արցախում 19.07.2013թ.

Սույն թվականի հուլիսի 18-ին ԼՂՀ ազգայի ժողովի դահլիճում տեղի է ունեցել 2-րդ նեոնատալ կոնֆերանսը Արցախում: Կոնֆերանսին մասնակցում էին նաև ԼՂՀ առաջին տիկինը, Բարոնուհի Քերոլայն Քոքսը, Կետի Մելորը, ԼՂՀ առողջապահության համակարգի նեոնատոլաոգները, մանկաբույժները և այլ հրավիրվածներ:
Կարդալ ավելին



Կարմրուկի առումով իրավիճակը վերահսկելի է 17.07.2013թ.

Հուլիսի 10 և 11-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Կովկասում և Թուրքիայում կարմրուկի բռնկումների կանխարգելման և հսկողության վերաբերյալե Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բարձր մակարդակի խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի առողջապահության նախարարությունների հիգիենիկ և հակահամաճարակային հարցերով պատասխանատու պաշտոնյաները, Իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավարները և միջազգային կազմակերպությունների (ԱՀԿ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Ռոստրապովիչ-Վիշնևսկայա հիմնադրամ) ներկայացուցիչները:
Կարդալ ավելին



ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների այցը ԼՂՀ 16.07.2013թ.

2013թ. հուլիսի 13-ին նախարարը ընդունել է Հայաստանի հանրապետությունից Ժամանած ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մի խումբ մասնագետների, որոնք ԼՂՀ են ժամանել հիգիենիկ և հակահամաճարակային վիճակը ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Քննարկվել են աշխատանքների իրականացման վերաբերյալ հարցեր, տրվել են համապատասխան պարզաբանումներ և ցուցումներ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունքները քննարկել ուսումնասիրությունները ավարտելուց հետո: