«ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.13.1,7. 006. 08 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.13.1,7. 006. 08 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (N 98-Ն «19» ապրիլ 2013թ.)



Իմունականխարգելման Եվրոպական շաբաթ 25.04.2013

Սկսած 2004 թվականից Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է Իմունականխարգելման եվրոպական շաբաթ նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով: Այս տարի Իմունկանխարգելման եվրոպական շաբաթ նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:
Կարդալ ավելին



Ապրիլի 25-ը մալարիայի դեմ պայքարի միջազգային օր 25.04.2013թ.

Մալարիան լայնորեն տարածված, էնդեմիկ, տարափոխիկ, անտրոպոնոզ հիվանանդություն է, որը հարուցվում է մալարիային մակաբույծների՝ պլազմոդիումների կողմից:
Ներկայումս աշխարհի ավելի քան հարյուր երկիր տեղակայված են մալարիայի էնդեմիկ տարածքում, որոնց բնակչությունը կազմում է 2 միլիարդմարդ: Մալարիան այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի շատ երկրների հանրային առողջապահության գերակախնդիրներից մեկը:
Կարդալ ավելին



Հանդիպում նախարարի մոտ 23.04.2013թ.

Սույն թվականի ապրիլի 22-ին նախարարը ընդունել է հայ-կանադական բժիշկների միության անդամ Ավետիս Պողոսյանին, ԱՄՆ Բոստոն քաղաքից ժամանած, հայ ատամնաբույժների միջազգային ասոցիացիայի նախագահ Պերճ Քիլաջյանին և “Ձեռք-Ձեռքի” հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին:
Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարարին կից կոլեգիա 23.04.2013թ.

2013թ. ապրիլի 22-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, նախագահությամբ ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանի, մասնակցությամբ կոլեգիայի անդամների և հարցերին առնչված բժիշկների:

Կարդալ ավելին



Բաշխվել է շաքարային դիաբետի և սրտի իշեմիկ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը 22.04.2013թ.

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության  նախարարի 2013 թվականի  ապրիլի 22-ի թիվ  100 հրամանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության  նախարարության ենթակա բուժհաստատություններին բաշխվել է շաքարային դիաբետով և սրտի իշեմիկ  հիվանդություններով տառապող անձանց  բուժման  նպատակով ձեռք բերված անհրաժեշտ դեղամիջոցների հերթական խմբաքանակը:



Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը 22.04.2013թ.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը: Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 12-ի թիվ 93 հրամանով հաստատվել է ԼՂՀ առողջապահության նախարարության  ենթակա բժշկական հաստատություններին  հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը 3 ամսվա կտրվածքով: Այդպիսով  կապահովվի  շաքարային դիաբետով հիվանդներին  անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով մատակարարումը:



Հանդիպում Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելության նորանշանակ ղեկավարի հետ 17.04.2013թ.

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաղաղի Հանրապետության առողջապահության նախարար Զ.Լազարյանը ընդունել է  ԼՂՀ-ում Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելության  նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլորիին (Շվեյցարիա):                                                                                                                                  Զ.Լազարյանը շնորհակալություն հայտնեց Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի նախկին ղեկավար Ռոման Պարամոնովին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն միշտ եղել է մեր կողքին սկսած պատերազմի տարիներից և վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

 



Հանդիպում պալիատիվ բժշկության մասնագետների հետ 17.04.2013թ

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաղաղի Հանրապետության առողջապահության նախարար Զ.Լազարյանը ընդունել է  Մեծ Բրիտանիայի “ՓՐԱՅՄ” Միջազգային Բժշկական Կրթության Համագործակցություն բարեգործական կազմակերպության պալիատիվ (ամոքիչ) բժշկության մասնագետներ դ-ր Անթոնի Սմիթին, մանկաբույժ-արյունաբան ՅԻֆան Լիանգին և հոսպիսի ավագ բուժքույր Ջերի Լեյսիին, որոնք ԼՂՀ են ժամանել ապրիլի  16-18-ը Արցախյան բժիշկների համար պալիատիվ բժշկության թեմաներով եռօրյա սեմինարներ իրականացնելու նպատակով: Նախարարը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին ԼՂՀ այցելելու համար և հույս հայտեց, որ պալիատիվ բժշկությունը առաջիկա տարիներին կներդրվի նաև մեր հանրապետությունում:



ԼՂՀ առողջապահության նախարարին կից կոլեգիա 17.04.20132.

2013 թվականի ապրիլի 17-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, նախագահությամբ ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանի, մասնակցությամբ կոլեգիայի անդամների, համակարգի բոլոր բուժհիմնարկների գործադիր տնօրենների, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի շրջանային բաժինների պետերի և նախարարության պատասխանատու աշխատողների:

Կարդալ ավելին