Գրանցվել է մահվան դեպք բոտուլիզմից

2013թ հունվարի 22-ին Նունուֆար Գեղամի Հարությունյանը “Հանրապետական բժշկական կենտրոն” ՓԲԸ-ից լավացումով տեղափոխվել է “Ինֆեկցիոն հիվանդանոց” ՓԲԸ հետագա բուժումը շարունակելու նպատակով: Հունվարի 30-ի դրությամբ հիվանդի վիճակը բավարար է:

Կարդալ ավելին

 

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ,ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 170 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ,ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 170 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ (31 մարտի 2010 թվականի N152-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ (N 5-Ն «21» հունվար 2013թ.)

 

Տեղեկատվություն. վերին շնչառական ուղիների սուր վարակի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  գրանցված վերին  շնչառական  ուղիների սուր  վարակի  դեպքերը 2012թ նվազել  են 1997-ով` համեմատած 2011թ-ի  գրանցված  դեպքերի  հետ (2012թ-ին  գրանցվել  է 16167  դեպք, 2011թ 18164 դեպք): Արձանագրված  16167-ից  12892  դեպքերը  գրանցվել  են  0-18  տարեկան երեխաների  մոտ,  որը  կազմում  է 79.7%:  Հանրապետությունում 2012թ նոյեմբեր  ամսից կատարվել  է գրիպի  և  վերին  շնչառական  ուղիների  սուր  վարակի հիվանդացության  ամենօրյա  մոնիթորինգ,  որը  կշարունակվի մինչև սույն թվականի ապրիլի 30-ը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը  բուժկանխարգելիչ  հիմնարկներին ապահովվել է  “Տամիֆլյու”  հակավիրուսային  դեղորայքով: Գրիպով  և  վերին շնչառական  ուղիների սուր  վարակով հիվանդության   բարդացված ձևեր` մահվան  ելքով,  չի  գրանցվել:



Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն գյուղում արձանագրված “Բոտուլիզմ” սննդային թունավորման դեպք

Սույն թվականի 18 հունվարի “Հանրապետական բժշկական կենտրոն” ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացվել են Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի բնակիչ` ծնված 15.10.1947թ Գեորգի Մկրտիչի Սարգսյանը “Բոտուլիզմ” սննդային թունավորում ախտորոշմամբ: 19 հունվարի 2013թ նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն գյուղի բնակչուհի Նունուֆար Գեղամի Հարությունյանը` ծնված 4.01.1962թ:

 Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ տուժողները միաժամանակ հունվարի 16-ին Մարտունաշենի դպրոցում կերել են պահածոյացված կարմիր բիբար: Հիվանդները ստացել են սպեցիֆիկ բուժում, գտնվում են բժշկական հսկողության տակ:

2013թ հունվարի 21-ի դրությամբ Գեորգի Մկրտիչի Սարգսյանի վիճակը մնում է ծանր, իսկ Նունուֆար Գեղամի Հարությունյանը գտնվում է միջին ծանրության, կայուն վիճակում :



ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ), ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ,ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԻՆ ԵՎ ԱՅԴ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԻՋԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (29 դեկտեմբերի 2011 թվականի  արձանագրային որոշում)



ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հունվարի 10-ին տեղի է ունեցել ԼՂՀ առողջապահության նախարարության ընդլայնված խորհրդակցություն մասնակցությամբ նախարարության պատասխանատու աշխատողների և համակարգի բուժհիմնարկների գործադիր տնօրենների:

Կարդալ ավելին