Սույն թվականի սեպտեմբերի 12-ին

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին նախարարը հանդիպել է Օնտարիոի հայ-կանադական բժիշկների միության նախագահ Պերճ Արթինյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք ընթացիք, ինչպես նաև հետագա համագործակցության հետ կապված հարցեր: Նախարարը շնորհակալական խոսք ուղղեց կազմակերպությանը երկարամյա համագործակցության համար:



2012թ մայիս ամսին ԼՂՀ առողջապահության նախարարության

2012թ  մայիս  ամսին  ԼՂՀ  առողջապահության  նախարարության  պետական  հիգիենիկ և  հակահամաճարակային տեսչության մասնագետների   կողմից  ԼՂՀ  տարածքում իրականացվել են    ստուգումներ   ընթացիկ  սանիտարական  հսկողության  տակ  գտնվող  օբյեկտներից   27 օբյեկտներում`  այդ  թվում 4  բուժկանխարգելիչ հիմնարկներում, 1 ատամնաբուժարանում, 3 մանկապարտեզներում, 5  վարսավիրանոցներում, 5 դեղատներում,  6 հանրային  սննդի  օբյեկտներում,  2  հացի  արտադրության  օբյեկտներում, 1 արդյունաբերական հիմնարկում: Կազմվել է 6 սանիտարահիգիենիկ և  սանիտարահամաճարակային  կանոնների  խախտման  մասին  արձանագրություն,  կայացվել  է  6  տուգանք  սահմանելու  մասին որոշում,  որի  հետևանքով պետական  բյուջե  է  գանձվել  400 հազ.  դրամ:



Սույն թվականի հունիսի 4-ին նախարարը ընդունել

Սույն թվականի հունիսի 4-ին նախարարը ընդունել է արտերկրից ժամանած բժիշկ Ջանի Հադդադին: Ընդունելիությունը կապված էր վերջինիս կողմից ԼՂՀ ԱՆ “Շուշիի ՇԲՄ” ՓԲԸ իրականացված վիրահատական աշխատանքների հետ: Նախարարը շնորհակալական խոսք հղեց ինչպես Ջանի Հադդադին այնպես էլ նմանատիպ բժիշկ-մասնագետներին, ովքեր բարեգործական հիմունքներով տարբեր տեսակի աշխատանքներ են իրականացնում մեր հանրապետությունում: Բժիշկը գոհանակություն հայտնեց ոլորտում իրականացվող աշխատանքներից, քննարկվեցին նաև մի շարք առաջիկայում իրականացվելիք ծրագրեր և պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակել նաև հետագայում:



ԼՂՀ ԱՆ հրավերով մայիսի 23-ից 27-ը

ԼՂՀ ԱՆ հրավերով մայիսի 23-ից 27-ը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին գտնվում Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարության թվով 6 մասնագետներ ֆինանսական տեղեկատվական MIDAS, e-HOSP ծրագրերի աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով:Կատարվել են ուսումնական պրակտիկ աշխատանքներ առողջապահության նախարարությունում և ընտրողաբար   երկու շրջանային բուժմիավորումներում:                                           Համակարգչային ծրագրերը հնարավորություն են տալիս ավտոմատացնել առողջապահական հիմնարկներից ստացած հիվանդների բուժման մասին տեղեկատվության ներանցումը համակարգիչ,ապահովել ընդունված տեղեկատվության հավաստիության վերահսկումը, վիճակագրական տվյալների վերլուծությունը:



2012թ. մայիսի 25-ից 27-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

2012թ. մայիսի 25-ից 27-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած “Hope For Tomorrow” (՚Հույս վաղվա օրվանՙ)  ամերիկյան կազմակերպության  բժիշկ-մասնագետների կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության “Հանրապետական բժշկական կենտրոն”  և “Շուշիի ՇԲՄ” ՓԲԸ-ներում կատարվել են թվով 61 վիրահատական միջամտություններ:

Ընդ որում`

“Հանրապետական բժշկական կենտրոն” ՓԲԸ-ում`  ներերակային լազերային կոագուլացիա զույգ ստորին վերջույթների, լրացուցիչ երակների էխո-սկլերոթերապի  12, վարիկոզ լայնացած երակների էխո – սկլերոթերապիա  21, ուսահոդի միոպլաստիկա 1, միջային մենիսկի արթրոսկոպիկ մասնահատում 3, անրակի ռեօստեոսինթեզ թիթեղով, ոսկրային աուտոպլաստիկա 3 վիրահատություն,մատների ձևախախտումների շտկում 1, սեկվեստրնեկրէկտոմիա 1:

“Շուշիի ՇԲՄ” ՓԲԸ-ում` քթի պլաստիկա -11 հատ, մաշկի պլաստիկա 8 հատ:

 



Սույն թվականի մայիսի 25-ին նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի

Սույն թվականի մայիսի 25-ին նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի Բուֆալո քաղաքից ԼՂՀ ժամանած՝ Ամերիկյան « Հույս վաղվա օրվան ե կազմակերպության ծրագրի կոորդինատոր Բրայեն Ռասկի և մի խումբ բժիշկների հետ, որոնց կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե և «Շուշիի շրջանային բուժմիավորում ե ՓԲԸ-ներում անվճար կիրականացվեն վերականգնողական, պլաստիկ, օրթոպեդիկ և անոթային  վիրահատություններ:



Սույն թվականի մայիսի 25-ին նախարարը հանդիպել է ԱՄՆ-ից

Սույն թվականի մայիսի 25-ին նախարարը հանդիպել է ԱՄՆ-ից ժամանած “Armenia Fund” կազմակերպության գործադիր տնօրեն Իրինա Լազարյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են համակարգի գործունեության հետ կապված հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգում աշխատող մի խումբ բժիշկների և բուժքույրերի վերապատրաստումը կազմակերպել ԱՄՆ-ում՝ հոգալով բոլոր անհրաժեշտ ծախսերը:

  

Սույն թվականի մայիսի 25-ին նախարարը հանդիպել է

Սույն թվականի մայիսի 25-ին նախարարը հանդիպել է ԱՄՆ-ից ժամանած “Armenia Fund” կազմակերպության գործադիր տնօրեն Իրինա Լազարյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են համակարգի գործունեության հետ կապված հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգում աշխատող մի խումբ բժիշկների և բուժքույրերի վերապատրաստումը կազմակերպել ԱՄՆ-ում՝ հոգալով բոլոր անհրաժեշտ ծախսերը: