icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հայտարարություններ


   ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 27-ին և 28-ին ԼՂՀ-ում կգտնվի Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան:    Այցի շրջանակներում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի կունենա «Բաց դռների օր» ու բնակչությանը կտրվի մասնագիտական խորհրդատվություն:

   ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 27-ին ԼՂՀ կժամանի ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ,  «Նաիրի»  ԲԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,  «Նաիրի»  և «Էրեբունի»  ԲԿ–ների անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ծառայությունների ղեկավար Անատոլի Սերգեյի Գնունին:    Այցի շրջանակներում ապրիլի 27-ին Հանրապետական Բժշկական Կենտրոնում տեղի կունենա  «Սևոֆլյուրան»  ընդհանուր անեսթետիկի ներկայացումը ԼՂՀ համապատասխան բժիշկներին:

      ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 17-ին և 18-ին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»‰ հիմնադրամի բժիշկները քաղաք Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների խորհրդատվություն և հետազոտություն:   Բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանի կողմից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվի կրծքագեղձի մամոգրաֆիա, կրծքագեղձերի և ավշային հանգույցների սոնոգրաֆիա, ներքին օրգանների սոնոգրաֆիա:   Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 […]