icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հայտարարություններ


  ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով սույն թվականի հունիսի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Սայենի Բաբլոյանը իր աշխատանքային թիմով ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացնի ընդհանուր վիրաբուժության և ուռոլոգիայի գծով հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, անհրաժեշտության […]

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով սույն թվականի հունիսի 27-ին և 28-ին ժամը 1000-ից Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Կիմի Շուքուրյանը Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացնի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն: Նույն օրերին Հայաստանի Հանրապետության «Նաիրի» բժշկակական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հինադությունների ծառայության […]

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 25-ին ժամը 1000-ից Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Միքայել Վլադիմիրի Մանուկյանը Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացնի քաղաքացիների ընդունելություն և խորհրդատվություն ուռոլոգիական հիվանդությունների գծով:    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով:

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 23-ին ժամը 1000-ից Հայաստանի Հանրապետության  «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիովիրաբուժության ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արամ Սոսի Բադալյանի կողմից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում կիրականացվի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով:

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 4-ին ժամը 1000-ից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում Կանադայից ժամանած ինսուլտների բուժման մեջ մասնագիտացած նյարդաբանների կողմից կիրականացվեն նյարդաբանական խորհրդատվություններ:    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով:

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մայիսի 28-ից հունիսի 1-ը ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում արտերկրներից ժամանող վիրաբույժ Ջանի Հադդադի, ինտեռնիստ`ընդհանուր պրոֆիլի բժիշկ Հակոբ Քուշկյանի և սրտաբան Գրիգոր Դարաքջյանի կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Շուշիի շրջանային բուժմիավորում […]

   ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ տնօրինությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 26-ին և 27-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումում Հայաստանի Մանկական ֆոնդի աջակցությամբ տեղի կունենա Գերմանիայից ժամանած մասնագետների կողմից ընդունելություն վիրաբուժական և վնասվածքաբանական հիվանդների, որոնք կարիք ունեն բարդ վիրահատական միջամտությունների, որոնց իրականացումը տեղում հնարավոր չէ, ընտրության դեպքում հիվանդները բուժումը կստանան Գերմանիայում՝ անվճար հիմունքներով: Ընդ որում […]

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Շուշիի, Հադրութի և Քաշաթաղի շրջանների բնակչությանը, որ Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կժամանեն առաջատար մասնագետներ` սրտաբան, էնդոկրինոլոգ, ռևմատոլոգ, ալերգոլոգ, նյարդաբան, վիրաբույժ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, ուռոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, վնասվածքաբան:  Բժիշկ մասնագետների կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում և խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության կկատարվեն նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ:    Շրջանների բնակչության բուժզննումը կիրականացվի […]

   Սույն թվականի ապրիլի 26-ին և 27-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում քաղաք Երևանից ժամանած, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից կիրականացվի թվով 3 հիվանդների կոնքազդրային հոդի բարդ վիրահատություններ: Վիրահատությունները նշանակվել են սույն թվականի մարտի 29-ին Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացված խորհրդատվությունների արդյունքում:

   ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 27-ին և 28-ին ԼՂՀ-ում կգտնվի Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան:    Այցի շրջանակներում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի կունենա «Բաց դռների օր» ու բնակչությանը կտրվի մասնագիտական խորհրդատվություն: