icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հայտարարություններ


  ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մարտի 24-ին Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում»  ՊՈԱԿ-ում, մարտի 25-ին  «Մարտունու շրջանային բուժմիավորում»  ՓԲԸ-ում և մարտի 26-ին  «Մարտակերտի Ռ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում»  ՓԲԸ-ում ժամը 10:00-ից, Հայաստանի Հանրապետության «Բժիշկների միավորում»  բարեգործական հասարակական կազմակերպության բժիշկներ` վնասվածքաբան-օրթոպեդի, դիմածնոտային վիրաբույժի, անոթային վիրաբույժի, սրտաբանի, ռադիոլոգի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի և քիթ-կոկորդ-ականջաբանի […]

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի փետրվարի 28-ին ժամը 13:30-ից մինչև ժամը 17:00-ն և մարտի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն Հայաստանի Հանրապետության «Մուրացան» հիվանդանոցային համալրի սրտաբան Արմեն Փիրուզյանի և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբան Սալբի Մխիթարյանի կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար […]

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի փետրվարի 16-ից 21-ը Արցախ կժամանեն Մոսկվայի Հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի մասնագետները, որոնք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի մասնագետների հետ համատեղ կիրականացնեն կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիկ վիրահատություններ, ինչպես նաև հետվնասվածքային բարդությունների շտկում: Ցանկություն հայտնողները հերթագրվելու համար կարող են աշխատանքային օրերին […]

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Հայկական Լյարդաբանական Ասոցիացիայի նախաձեռնությամբ Արցախում կազմակերպվելու են լյարդաբանական օրեր: Սույն թվականի հունվարի 27-ին, ժամը` 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում կիրականացվի «Բաց դռների օր» միջոցառում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Հասմիկ Լևոնի Ղազինյանի և մի խումբ լյարդաբանների կողմից: Այդ ընթացքում կիրականացվեն բնակչության անվճար ընդունելություն, […]

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի նոյեմբերի 27-ին և 28-ին՝ ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Էկո Սենս» ախտորոշիչ կենտրոնի մասնագետների կողմից «Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ-ում (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Ալ. Մանուկյան 9ա) կկազմակերպվի «Բաց դռների օր» միջոցառում, որի շրջանակներում անվճար կիրականացվեն գինեկոլոգի, սրտաբանի, ռևմատոլոգի և ուռուցքաբանի խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև վահանաձև […]

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 14:00-ից և 21-ին ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ռադիոլոգներ` Հովհաննես Վարդևանյանի և Ալլա Ղազարյանի կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար […]

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հրավերով, սույն թվականի հոկտեմբերի 9-ից 12-ը ժամը 10:00-ից «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բժիշկների կողմից, ներքոհիշյալ բուժհիմնարկներում անվճար հիմունքներով կիրականացվեն բնակչության ընդունելություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ: Ընդունելությունը կկազմակերպվի` ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` քիթ-կոկորդ-ականջաբանի, լապարոսկոպիկ վիրաբույժի, թերապևտի […]

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-ից «Մարտակերտի Ռ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում Հայաստանի Հանրապետության «Բժիշկների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության բժիշկների` վնասվածքաբանի, ուրոլոգի, կարդիոլոգի, դիմածնոտային վիրաբույժի, նյարդաբանի, մանկական վիրաբույժի, էնդոկրինոլոգի, անոթային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի և ռադիոլոգի կողմից անվճար հիմունքներով կիրականացվեն քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ: Ցանկացողները […]

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնում` Հայաստանի Հանրապետության «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ժամանած օրթոպեդ-վնասվածքաբանի, ընդհանուր վիրաբույժի, ուրոլոգի, պրոկտոլոգի, գաստրոէնտերոլոգի, քիթ-կոկորդ-ականջաբանի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի, համակարգչային տոմոգրաֆիստի, սոնոգրաֆիստի, թոքաբանի, ինչպես նաև Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում` գինեկոլոգի և Մաշկավեներոլոգիական դիսպանսերում` մաշկաբանի կողմից անվճար հիմունքներով կիրականացվեն քաղաքացիների […]

   Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի օգոստոսի 15-ից 25-ը Արցախ կժամանեն Ռուսաստանի դաշնության առաջատար կլինիկաներից մի շարք մասնագետներ` այդ թվում մանկաբույժներ, մանկական գաստրոէնտերոլոգ և հեպատոլոգ, կարդիո-ռեանիմատոլոգ և օրթոպեդ-ստոմատոլոգ: Նշված օրերին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում կարդիո-ռեանիմատոլոգի կողմից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, մանկաբույժների, մանկական գաստրոէնտերոլոգի և հեպատոլոգի կողմից «Արևիկ» մանկական բուժմիավորում […]