icon
Горячая линия:
3 0 0 3
moh@health.nkr.am

Объявления


Извините, этот техт доступен только в “Армянский”.

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ անձնական սանիտարական գրքույկների և տեղեկանքների /աշխատանքի ընդունվելու, զենքի տրամադրման, վարորդական իրավունքի/ տրամադրման համար, առողջական վիճակի պարտադիր և պարբերական զննման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնՙ ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունք դիմեն աշխատանքային օրերին, միայն ժամը՝ 12:00-ից 16:30-ը:

   Հայտնում ենք, որ ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերման նպատակով սույն թվականի հուլիսի 24-ին հրավիրվել է մրցույթային ընթացակարգ, որին կարող են մասնակցել շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակում գրանցված բոլոր մասնակիցները:

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի հունիսի 9-ից 18-ը Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ ժամանած բժիշկ մասնագետների կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար վիրահատություններ, քթի պլաստիկա, միջնապատի ուղղում, ականջախեցիների պլաստիկա: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական […]

   ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 28-ին քաղաք Ստեփանակերտում՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ խորհրդակցությունների դահլիճում, անվճար հիմունքներով կկայանա ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը, ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովը` «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» թեմայով: Մասնակիցներին կսահմանվի համապատասխան քանակությամբ կրեդիտ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ առողջապահության նախարարություն, կամ զանգահարել 047-94-44-02 հեռախոսահամարով:Մանրամասները տես […]

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի ապրիլի 21-ին և 22-ին Արցախ կժամանեն ՀՀ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Գեորգի Գրիգորիի Օկոևի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ` այդ թվում նեոնատոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, […]

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի մարտի 30-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն և մարտի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն Հայաստանի Հանրապետության Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն, գլխավոր անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` Տիգրան Լևի Սուլթանյանի և «Procto […]

  ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի մարտի 29-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն, մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն և մարտի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն Հայաստանի Հանրապետության ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Վարդան Գևորգյանի կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում անվճար հիմունքներով […]