Հայտարարություններ



Հայտարարություն 18.10.2017թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 14:00-ից և 21-ին ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ռադիոլոգներ` Հովհաննես Վարդևանյանի և Ալլա Ղազարյանի կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:



Հայտարարություն 06.10.2017թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հրավերով, սույն թվականի հոկտեմբերի 9-ից 12-ը ժամը 10:00-ից «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բժիշկների կողմից, ներքոհիշյալ բուժհիմնարկներում անվճար հիմունքներով կիրականացվեն բնակչության ընդունելություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
Ընդունելությունը կկազմակերպվի`
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` քիթ-կոկորդ-ականջաբանի, լապարոսկոպիկ վիրաբույժի, թերապևտի և օպտոմետրիստի կողմից:
ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում` նեոնատոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:
ԱՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում` մանկական վիրաբույժի, էնդոկրինոլոգի, ուռոլոգի, նեոնատոլոգի և մանկաբույժների կողմից:
ԱՀ «Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ-ում` ատամնաբույժի կողմից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման բաժին` /047/ 94-87-56 հեռախոսահամարով:



Հայտարարություն 03.10.2017թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-ից «Մարտակերտի Ռ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում Հայաստանի Հանրապետության «Բժիշկների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության բժիշկների` վնասվածքաբանի, ուրոլոգի, կարդիոլոգի, դիմածնոտային վիրաբույժի, նյարդաբանի, մանկական վիրաբույժի, էնդոկրինոլոգի, անոթային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի և ռադիոլոգի կողմից անվճար հիմունքներով կիրականացվեն քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:
Ցանկացողները նշված օրերին կարող են դիմել «Մարտակերտի Ռ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ կամ զանգահարել /047/42-11-26 հեռախոսահամարով:



Հայտարարություն 19.09.2017թ.

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնում` Հայաստանի Հանրապետության «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ժամանած օրթոպեդ-վնասվածքաբանի, ընդհանուր վիրաբույժի, ուրոլոգի, պրոկտոլոգի, գաստրոէնտերոլոգի, քիթ-կոկորդ-ականջաբանի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի, համակարգչային տոմոգրաֆիստի, սոնոգրաֆիստի, թոքաբանի, ինչպես նաև Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում` գինեկոլոգի և Մաշկավեներոլոգիական դիսպանսերում` մաշկաբանի կողմից անվճար հիմունքներով կիրականացվեն քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:
Ցանկացողները նշված օրերին կարող են դիմել համապատասխան բուժհիմնարկներ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ /047/ 94-49-62 «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»  ՓԲԸ /047/ 94-38-86 «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր»  ՓԲԸ /047/ 94-13-05

 



Հայտարարություն 14.08.2017թ.

   Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի օգոստոսի 15-ից 25-ը Արցախ կժամանեն Ռուսաստանի դաշնության առաջատար կլինիկաներից մի շարք մասնագետներ` այդ թվում մանկաբույժներ, մանկական գաստրոէնտերոլոգ և հեպատոլոգ, կարդիո-ռեանիմատոլոգ և օրթոպեդ-ստոմատոլոգ:
Նշված օրերին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում կարդիո-ռեանիմատոլոգի կողմից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, մանկաբույժների, մանկական գաստրոէնտերոլոգի և հեպատոլոգի կողմից «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում և օրթոպեդ- ստոմատոլոգի կողմից «Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ-ում անվճար հիմունքներով կիրականացվեն հանրապետության քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ:
Ցանկացողները կարող են նշված օրերին դիմել համապատասխան բուժհիմնարկներ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ /047/ 94-49-62
«Արևիկ» մանկական բուժմիավորում» ՓԲԸ /047/ 94-34-91
«Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ /047/ 94-45-18



Հայտարարություն 17.07.2017

Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հուլիսի 19-ին ժամը 10:00-ից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունից ժամանած բժիշկների կողմից Արցախի առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կիրականացվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության հետազոտություններ, խորհրդատվություններ ու անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
Ընդունելությունը կիրականացվեն հետևյալ բուժհիմնարկներում`
1.Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում- Երևան քաղաքի գլխավոր սրտաբան` Պարունակ Զելվեյանի, գաստրոէնտերոլոգ` Հովսեփ Բդոյանի, հեմատոլոգ` Կարո Հակոբյանի, քիթ-կոկորդ-ականջաբան` Տարոն Պողոսյանի կողմից :
2.Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում-Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ Դավիթ Դալլաքյանի և օրթոպեդ` Աշոտ Ադամյանի կողմից:
3.Արցախի առողջապահության նախարարության «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ-ում- Երևան քաղաքի գլխավոր մաշկավեներաբան` Կարեն Բաբայանի կողմից:
4.Արցախի առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում- Երևան քաղաքի գլխավոր օնկոլոգ-քիմիոթերապևտ` Հայկուհի Գյոկչյանի կողմից:
Ցանկացողները կարող են նշված օրերին դիմել համապատասխան բուժհիմնարկ կամ զանգահարել ԼՂՀ առողջապահության նախարարություն /047/ 94-87-56 հեռախոսահամարով:



Հայտարարություն 13.07.2017

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հուլիսի 14-ին ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական ուռոլոգ` Սերգո Արայի Բաբլոյանի և մանկական վիրաբույժ` Գեղամ Սարգսի Նուրիջանյանի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում կիրականացվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ ու անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ
   Ցանկացողները կարող են նշված օրերին համապատասխան փաստաթղթերով դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորում փակ բաժնետիրական ընկերություն կամ զանգահարել /047/ 94-55-01 հեռախոսահամարով:



Հայտարարություն 11.05.2017թ.

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մայիսի 15-ից 20-ը ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության Կարո Մեղրիկյանի անվան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի առաջատար ակնաբույժների կողմից, ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն ակնաբուժական խնդիրներ ունեցող արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, վիրավորված ազատամարտիկների ու նրանց ընտանիքի անդամների հետազոտություն և խորհրդատվություն:
Ցանկացողները կարող են նշված օրերին համապատասխան փաստաթղթերով դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:



Հայտարարություն 03.05.2017թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մայիսի 3-ին Արցախ կժամանեն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մի խումբ մասնագետներ` ուրոլոգիա և անդրոլոգիա, թոքաբանություն, ալերգոլոգիա և իմունոլոգիա, սրտաբանություն, նյարդավիրաբուժություն, ակնաբուժություն, ուռուցքաբանություն, մաշկաբանություն և սեռավարակաբանություն, էնդոկրինոլոգիա, նեոնատոլոգիա մասնագիտություններով:
Մայիսի 4-ին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ուրոլոգ թոքաբան, ալերգոլոգ, իմունոլոգ, սրտաբան, նյարդավիրաբույժ, էնդոկրինոլոգ, ակնաբույժ և ուռուցքաբան մասնագետների կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում, ալերգոլոգ, իմունոլոգ, ակնաբույժ և նեոնատոլոգ մասնագետների կողմից «Արևիկ»  մանկական բուժմիավորումում, մաշկավեներոլոգ մասնագետի կողմից Մաշկավեներոլոգիական դիսպանսերում և ուռուցքաբան մասնագետի կողմից Ուռուցքաբանական դիսպանսերում անվճար հիմունքներով կիրականացվեն հանրապետության քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ:
Ցանկացողները կարող են նշված օրերին դիմել համապատասխան բուժհիմնարկներ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
Հանրապետական բժշկական կենտրոն /047/ 94-49-62
«Արևիկ»  մանկական բուժմիավորում /047/ 94-34-91
Մաշկավեներոլոգիական դիսպանսեր /047/ 94-13-05
Ուռուցքաբանական դիսպանսեր /047/ 94-52-18



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 31.10.2016թ.

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 9:00-15:30-ն և նոյեմբերի 8-ին՝ ժամը 9:00-13:00-ն Հայաստանի Հանրապետության «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի մասնագետների կողմից «Դենտեքս Դենտալ» ՍՊԸ-ում (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Ալ. Մանուկյան 9 ա) կկազմակերպվի բաց դռների օր, որի շրջանակներում անվճար կիրականացվեն գինեկոլոգի և ռևմատոլոգի խորհրդատվություններ ու հոդերի ուլտրաձայնային հետազոտություններ:
Ցանկություն հայտնողները կարող են զանգահարել 047-94-45-18 հեռախոսահամարով կամ աշխատանքային օրերին ներկայանալ «Դենտեքս Դենտալ» ՍՊԸ՝ հերթագրվելու նպատակով: