icon
Горячая линия:
3 0 0 3
moh@health.nkr.am

Видео


«Էրեբունի» բժշկական կենտրոնում կոխլեար իմպլանտացիայի եւս մեկ վիրահատություն հաջողությամբ է պսակվել. իմպլանտը տեղադրվել է 14–ամյա քարվաճառցի Կարինե Մինասյանին, ով լսողությունը սկսել է կորցնել 8 տարեկանում։ Վիրահատությունից առաջ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում Կ. Մինասյանը հայտնել է, որ բացարձակապես չի վախենում, հավատում է, որ իր լսողությունը կվերականգնվի, եւ որ ապագայում, վիրաբույժ դառնալով, նա ինքը կկարողանա օգնել […]

Արցախի առողջապահական համակարգը շարունակում է վերազինվել ժամանակակից բուժսարքավորումներով: Այս օրերին ուշադրության կենտրոնում է Ստեփանակերտի հանրապետական կենտրոնը: Այստեղ ավարտին են մոտենում սրտի ստենտավորման բաժանմունքի բացման աշխատանքները: Հաջորդը կլինի ուռուցքբանական նոր կենտրոնը, որը կկառուցվի  «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախի առողջապահության համակարգի առաջնահերթությունն է: Գերատեսչության ղեկավարի խոսքով` ռազմավարական […]

Հուլիսի 1-ից ԼՂՀ առողջապահության նախարարի որոշմամբ Արցախում ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգը: Այսօր ԼՂՀ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում տնօրեն Վարդգես Օսիպովը առաջին հավաստագրերն է հանձնել մի խումբ կանանց, ովքեր ծննդաբերելու են առաջիկա շաբաթների ընթացքում: Հղումը՝ http://www.artsakh.tv/am/news/show/6387#sthash.VYdP0Q2H.dpuf

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը մեր երկրի առողջապահության նախարարի հրավերով այսօր հանրապետական բժշկական կենտրոնում հիվանդների ընդունելություն է կազմակերպել: Պրոֆեսորի կողմից իրականացվել է բուժզննություն, խորհրդատվություն, իսկ անհետաձգելի վիրահատությունների վերաբերյալ՝ հստակեցվել են ժամկետները: Հղումը՝ http://rutube.ru/video/4b08f7c3ac145b0494cf9ec29ca65e63/