Տեսանյութեր



Քարվաճառցի աղջնակի իմպլանտը տեղադրվել է. առջեւում երկար ճանապարհ է

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կոխլեար իմպլանտացիայի եւս մեկ վիրահատություն հաջողությամբ է պսակվել. իմպլանտը տեղադրվել է 14–ամյա քարվաճառցի Կարինե Մինասյանին, ով լսողությունը սկսել է կորցնել 8 տարեկանում։

Վիրահատությունից առաջ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում Կ. Մինասյանը հայտնել է, որ բացարձակապես չի վախենում, հավատում է, որ իր լսողությունը կվերականգնվի, եւ որ ապագայում, վիրաբույժ դառնալով, նա ինքը կկարողանա օգնել այլ մարդկանց։

ԼՕՌ–բժիշկ Արմինե Մարտիրոսյանը նշել է, որ աղջիկը, ով այժմ չորրորդ աստիճանի ձեռքբերովի ծանրալսությամբ է տառապում, ունի լսողությունը վերականգնելու բոլոր շանսերը, սակայն դրա համար երկարատեւ աշխատանք կպահանջվի։ Պրոցեսորը իմպլանտին կմիացվի մեկ ամիս անց, իսկ հետո կշարունակվեն պարապմունքները սուրդոմանկավարժի հետ։ Սուրդոմանկավարժ Լիլիթ Հարությունյանը, ով արդեն երկու ամիս է պարապում է Կարինեի հետ, եւս վստահ է, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, քանի որ իր սանը աշխատասեր եւ ուշիմ աղջիկ է։

«Էրեբունի» ԲԿ ԼՕՌ բաժանմունքի վարիչ Արթուր Շուքուրյանը վիրահատությունը ավարտելուց հետո հայտնել է, որ այն հաջող է անցել, իմպլանտը փորձարկվել է, եւ այն նորմալ աշխատում է։ Նրա հետ միասին վիրահատությունը կատարել է Աուդիլոգիայի եւ ձայնապրոթեզավորման ռուսաստանյան գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը։

Վիրահատությունն ամբողջությամբ բարեգործական հիմունքներով է իրականացվել. իմպլանտը կոխլեար իմպլանտների արտադրությամբ զբաղվող առաջատար Cochlear ավստրալական ընկերությունն է տրամարդել, իսկ մնացած բոլոր ծախսերը «Էրեբունի» բժշկական կենտրոնն է իր վրա վերցրել: Ինչպես Վիգեն Բախշինյանն է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել, Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի գալիք շաբաթ լրացող տասնամյակի կապակցությամբ հիշյալ ընկերությունից որպես նվիրատվություն ստացված՝ 18 հազար եվրո արժողությամբ իմպլանտը վերջին՝ CI Nucleus Profile Implant մոդելի է եւ խոսքի նորագույն՝ Nucleus 6 մակնիշի պրոցեսոր է պարունակում:

Հիշեցնենք, որ NEWS.am գործակալությունը, բարեգործական ակցիայի շրջանակում, Քարվաճառում բնակվող Կարինե Մինասյանի ընտանիքին էր այցելել: Աղջիկը լրագրողներին պատմել էր, որ երազում է վերականգնել լսողությունն ու վիրաբույժ դառնալ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն, Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն անմիջապես արձագանքել էր Կարինե Մինասյանի մասին տեղեկատվությանը եւ իրեն պատկանող կլինիկայում նրա բուժումն անվճար կազմակերպելու մասին հանձնարարական իջեցրել:

Ամռան կեսին NEWS.am-ը Կարինեի ընտանիքի՝ Քարվաճառից Երեւան ճամփորդությունն էր կազմակերպել եւ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացված բոլոր հետազոտություններին հետեւել: Կ. Մինասյանը իմպլանտի սպասող երեխաների ցանկում էր ներգրավվել եւ մինչ վիրահատությունը սուրդոմանկաբույժի հետ նախապատրաստական դասընթաց անցել:

Հիշեցնենք նաեւ, որ աղջկա մոր՝ Անահիտ Մինասյանի անունով հաշիվ է բացվել Կոնվերս Բանկում: Չնայած բոլոր բժշկական ծառայությունները «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար են տրամադրվում Կարինեին, եւ մեկ ամիս անց խոսակցական պրոցեսորը եւս անվճար է միացվելու, ընտանիքը հետվիրահատական վերականգնման ողջ ընթացքում ստիպված է Երեւանում մնալ եւ ընթացիկ ծախսերը հոգալու կարիք ունի:

Converse bank

AMD 1930051111510100

USD 1930051111510101



Առողջապահական համակարգի նոր ծրագիր Արցախում

Արցախի առողջապահական համակարգը շարունակում է վերազինվել ժամանակակից բուժսարքավորումներով: Այս օրերին ուշադրության կենտրոնում է Ստեփանակերտի հանրապետական կենտրոնը: Այստեղ ավարտին են մոտենում սրտի ստենտավորման բաժանմունքի բացման աշխատանքները: Հաջորդը կլինի ուռուցքբանական նոր կենտրոնը, որը կկառուցվի  «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով:

Սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախի առողջապահության համակարգի առաջնահերթությունն է:

Գերատեսչության ղեկավարի խոսքով` ռազմավարական նշանակության այս 2 խոշոր ծրագրերը չէ միայն, որ կլանել են ոլորտի պատասխանատուի ուշադրությունը: Ամբողջությամբ վերափոխվել է շտապ օգնության ծառայությունը: Ինտերակտիվ քարտեզի վրա բրիգադների տեղաբաշխման հնարավորությամբ GPRS և նավիգացիոն համակարգերի ներդրումն այսուհետ օգնության նոր որակ է խոստանում արցախցիներին:

Շրջանային բուժհիմնարկների բարելավման աշխատանքները նույնպես արագ ընթացքի մեջ են: Մեկ ամսից շահագործման կհանձնվեն Կովսականի, այնուհետև Մարտունու հիվանդնոցները, Մարտակերտի պոլիկլինիկան: Քարվաճառում, Ասկերանում, Գետավանում նախատեսվում է 10 մահճակալով և շտապ օգնության ծառայությամբ հիվանդանոցների կառուցում:

Մանրամասները` տեսանյութում



Արցախում ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգը

Հուլիսի 1-ից ԼՂՀ առողջապահության նախարարի որոշմամբ Արցախում ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգը: Այսօր ԼՂՀ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում տնօրեն Վարդգես Օսիպովը առաջին հավաստագրերն է հանձնել մի խումբ կանանց, ովքեր ծննդաբերելու են առաջիկա շաբաթների ընթացքում:

Հղումը՝ http://www.artsakh.tv/am/news/show/6387#sthash.VYdP0Q2H.dpuf



Պրոֆեսոր Արմեն Չարչյանը այսօր հիվանդների ընդունելություն է կազմակերպել ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը մեր երկրի առողջապահության նախարարի հրավերով այսօր հանրապետական բժշկական կենտրոնում հիվանդների ընդունելություն է կազմակերպել: Պրոֆեսորի կողմից իրականացվել է բուժզննություն, խորհրդատվություն, իսկ անհետաձգելի վիրահատությունների վերաբերյալ՝ հստակեցվել են ժամկետները:

Հղումը՝ http://rutube.ru/video/4b08f7c3ac145b0494cf9ec29ca65e63/