icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Նորություններ


  ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) Մարտակերտի շրջանի գ. Թալիշից աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) Մարտակերտի շրջանի գ. Թալիշից որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) Մարտակերտի շրջանի գ. Մադաղիսից […]

     Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Հայմեդ» կազմակերպության նախագահ Հովհաննես Էքերյանին և Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանին:    Նախարարը ողջունելով հյուրին բարձր է գնահատել Ֆրանսիայի հայ բժիշկների միության կողմից Արցախում կատարվող աշխատանքները:

   Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում:    Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Հարություն Քուշկյանին՝ Արցախում կատարած կարևոր աշխատանքի համար, ով, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

   Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD) հռչակվել է 2001 թ.-ին Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության‰» (ICCCPO) կողմից: Միության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում:

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, այդ թվում 31-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 41 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:    ԼՂՀ առողջապահության […]

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 103 հիվանդ, այդ թվում 31-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 52 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:    ԼՂՀ առողջապահության […]

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այցելել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ: Նրանք ճարտարապետների և շինարարների հետ շրջել են տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

   Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է` որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:    Քաղցկեղը էպիթելային հյուսվածքից ծագող չարորակ ուռուցք է, որին բնորոշ է բջիջների ինքնավար և անվերադարձ աճը։    Քաղցկեղը կազմում է չարորակ ուռուցքների շուրջ 90%-ը։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։

    ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Նախարարը նախ և առաջ ծանոթացել է կենտրոնի հարևանությամբ կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարների հետ տեղում քննարկել ընթացիկ հարցերը, մեկ անգամ ևս հստակեցրել աշխատանքների կատարման ժամկետները: