icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Նորություններ


2013թ. ապրիլի 22-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, նախագահությամբ ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանի, մասնակցությամբ կոլեգիայի անդամների և հարցերին առնչված բժիշկների:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության  նախարարի 2013 թվականի  ապրիլի 22-ի թիվ  100 հրամանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության  նախարարության ենթակա բուժհաստատություններին բաշխվել է շաքարային դիաբետով և սրտի իշեմիկ  հիվանդություններով տառապող անձանց  բուժման  նպատակով ձեռք բերված անհրաժեշտ դեղամիջոցների հերթական խմբաքանակը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը: Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 12-ի թիվ 93 հրամանով հաստատվել է ԼՂՀ առողջապահության նախարարության  ենթակա բժշկական հաստատություններին  հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը 3 ամսվա կտրվածքով: Այդպիսով  կապահովվի  շաքարային դիաբետով հիվանդներին  անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով մատակարարումը:

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաղաղի Հանրապետության առողջապահության նախարար Զ.Լազարյանը ընդունել է  ԼՂՀ-ում Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելության  նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլորիին (Շվեյցարիա):                                                                     […]

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաղաղի Հանրապետության առողջապահության նախարար Զ.Լազարյանը ընդունել է  Մեծ Բրիտանիայի “ՓՐԱՅՄ” Միջազգային Բժշկական Կրթության Համագործակցություն բարեգործական կազմակերպության պալիատիվ (ամոքիչ) բժշկության մասնագետներ դ-ր Անթոնի Սմիթին, մանկաբույժ-արյունաբան ՅԻֆան Լիանգին և հոսպիսի ավագ բուժքույր Ջերի Լեյսիին, որոնք ԼՂՀ են ժամանել ապրիլի  16-18-ը Արցախյան բժիշկների համար պալիատիվ բժշկության թեմաներով եռօրյա սեմինարներ իրականացնելու նպատակով: Նախարարը շնորհակալություն հայտնեց կազմակերպության […]

2013 թվականի ապրիլի 17-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, նախագահությամբ ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանի, մասնակցությամբ կոլեգիայի անդամների, համակարգի բոլոր բուժհիմնարկների գործադիր տնօրենների, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի շրջանային բաժինների պետերի և նախարարության պատասխանատու աշխատողների:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում`  սկսած 2013թ ապրիլ ամսվա առաջին  կեսից  հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների հիվանդության նվազում: Եթե 2013թ մարտի 1-15 գրանցվել է 1997 դեպք, որից 1573 դեպք  0-18 տարեկան  երեխաներ` 79%,  ապա ապրիլի 1-15 գրանցվել  է 1216 դեպք,  որից 1023 դեպք  0-18 տարեկան  երեխաներ 84%: Նկատվում  է  հիվանդության  […]

ԼՂՀ  առողջապահության  նախարարի  մոտ  տեղի  է ունեցել խորհրդակցություն` կապված գրիպի  և  սուր  շնչառական  վարակների  հիվանդացության  աճի հետ, որին  մասնակցել  են  ԼՂՀ ԱՆ պետական  հիգիենիկ  և  հակահամաճարակային  տեսչության  և       “Համաճարակաբանության  և  հիգիենայի  կենտրոն”  պետական  ոչ  առևտրային  կազմակերպության մասնագետները և այլ պատասխանատու անձիք:

Այսօր ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանը հրավիրել է մամլո ասուլիս` 2012թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը հրապարակելու նպատակով: Նախարարը մանրամասն ներկայացրեց հաշվետվությունը, այնուհետև պատասխանեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից բարձրացրած հարցերին:

Տուբերկուլոզը մի հիվանդություն է, որը մարդկությանը հայտնի է հնուց: Այն հայտնի է տարբեր անվանումներով` հյուծախտ, պալարախտ, թոքախտ: Եվ դեռևս 19-րդ դարում մի շարք առաջադեմ բժիշկներ հաստատեցին հիվանդության սոցիալական բնույթը: Անգամ 1882թ տուբերկուլոզի հարուցիչները հայտնաբերող և հիվանդության վարակիչ բնույթը հաստատող գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը գրում էր. “Թուլացած և վատ պայմաններում գտնվող օրգանիզմներն առավել քան պատրաստ են […]