icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Նորություններ


Օգոստոսի 9-ին նախարարը ընդունել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ղազարյանին և սույն թվականի օգոստոսի 1-ին բարեգործական հիմունքներով ԼՂՀ բնակչությանը մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Մեծ Բրիտանիայից ժամանած ակնաբույժ Ջերի Քլերին:

2013թ. օգոստոսի 2-ին այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության առոջապահության նախարար Դերենիկ Հրանտի Դումանյանը: Այցի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարները քննարկել են նախարարությունների համագործակցության, ինչպես նաև ԼՂՀ առողջապահության համակարգի զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված մի շարք հարցեր:

Օգոստոսի 1-ին նախարարը ընդունել է ՀՀ “Արաբկիր” բշկական կենտրոնի պրոֆեսոր նեֆրոլոգ Աշոտ Ալեքսանդրի Սարգսյանին և ՀՀ “Նորք Մարաշ” բժշկական կենտրոնի սրտաբան Կոնստանտին Յակովի Տեր-Ոսկանյանին: Ընդունելությանը մասնակցում էր նաև ԼՂՀ ԱՆ “Արևիկ” ՄԲՄ ՓԲԸ գործադիր տնօրեն Մ.Մարգարյանը:

Օգոստոսի 1-ին նախարարը ընդունել է Մեծ Բրիտանիայից ժամանած ակնաբույժ Ջերի Քլերին, որը ցանկություն է հայտնել բարեգործական հիմունքներով ԼՂՀ-ում բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին: Ընդունելիությանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Կ.Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Սերգեյ Ղազարյանը:

Վիրուսային հեպատիտներն իրենցից ներկայացնում են մի խումբ վարակիչ հիվանդություններ, որոնք հարուցվում են վիրուսով և ընթանում լյարդի բորբոքմամբ: Կլինիկական մեծ նշանակություն ունեն վիրուսային հեպատիտների հետևյալ տեսակները. — հեպատիտ A կամ ինֆեկցիոն հեպատիտ կամ Բոտկինի հիվանդություն (HAV) — հեպատիտ B (HBV) կամ պարէնտերալ, շիճուկային հեպատիտ — հեպատիտ C (HCV), որն անցյալում անվանում էին հեպատիտ ՙոչ A ոչ […]

Սույն թվականի հուլիսի 25-ին նախարարը ընդունել է Ֆրանսիայից ժամանած Արամ Ղազարյանին և ԼՂհ ԱՆ “Շուշիի ՇԲՄ” ՓԲԸ գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին: Քննարկվել են հուլիսի 25-ից 28-ը Շուշիի շրջանային բուժմիավորումում անվճար հիմունքներով իրականացվելիք վիրահատությունների հետ կապված հարցեր, որի կապակցությամբ նախարարը նշել է, որ անկախ բնակչության սոցիալական կարգավիճակից բուժօգնությունը կիրականացվի պետական պատվերի շրջանակներում:

Սույն թվականի հուլիսի 22-ին նախարարը ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի բարձր տեխնոլոգիաների գծով խորհրդական Արմեն Փարսադանյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմեն Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բազարչյանին:

Սույն թվականի հուլիսի 19-ին նախարարը ընդունել է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին և նրա տեղակալ Գագիկ Բազիկյանին, որոնք Արցախ են ժամանել մի խումբ առաջատար մասնագետների հետ: Ընդունելության ժամանակ քննարկվել են մի շարք ընթացիք, այդ թվում այցի շրջանակներում կատարվելիք աշխատանքների հետ կապված հարցեր: Ժամանած մասնագետների կողմից հուլիսի 19-ին և 20-ին ԼՂՀ ԱՆ […]

Նախարար Զ.Լազարյանը սույն թվականի հուլիսի 19-ին ընդունել է ՀՀ “Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ” ՓԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Աշոտի Աբրամյանին և Ֆրանսիայից ժամանած Բերնար Բլանին և Ժերբեր Քերքերյանին:

Սույն թվականի հուլիսի 18 և 19-ին նախարարը հերթական անգամ ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներին: Մասնագետները նախարարին ներկայացրեցին ՊՀՀՏ և ՀՀԿ գործունեության ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ եկած առաջարկությունների ու թերությունների վերաբերյալ տեղեկատվություն, կարևորելով դրական և բացասական կողմերը: Մասնագետները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել և աջակցել իրականացվող իրականացվող աշխատանքներին: Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրերին […]