icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Նորություններ


Այսօր ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանը հրավիրել է մամլո ասուլիս` 2012թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը հրապարակելու նպատակով: Նախարարը մանրամասն ներկայացրեց հաշվետվությունը, այնուհետև պատասխանեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից բարձրացրած հարցերին:

Տուբերկուլոզը մի հիվանդություն է, որը մարդկությանը հայտնի է հնուց: Այն հայտնի է տարբեր անվանումներով` հյուծախտ, պալարախտ, թոքախտ: Եվ դեռևս 19-րդ դարում մի շարք առաջադեմ բժիշկներ հաստատեցին հիվանդության սոցիալական բնույթը: Անգամ 1882թ տուբերկուլոզի հարուցիչները հայտնաբերող և հիվանդության վարակիչ բնույթը հաստատող գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը գրում էր. “Թուլացած և վատ պայմաններում գտնվող օրգանիզմներն առավել քան պատրաստ են […]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում` հանրապետությունում գրանցվում է սուր շնչառական վարակների աճ:

Մարտի 7-ին նախարարը ընդունել է Մեծ Բրիտանիայից ժամանած Կետի Մելորին, Պոլլ Մելորին և ԼՂՀ ԱՆ “Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն” ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, նեոնատալ ծառայության ծրագրերի համակարգող Էդուարդ Ղահրամանյանին: Ընդունելիության ժամանակ քննարկվեց ԼՂՀ շրջանների նեոնատալ ծառայությունների բարելավման ծրագիրը, ինչպես նաև շրջանային բուժմիավորումների նեոնատալ բաժանմունքները նորածին երեխաների խնամքի համար CosyCot տաքացուցիչ սեղաններով և լրացուցիչ […]

Սիրելի կանայք Սրտանց ողջունում և շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Անգնահատելի է ձեր նվիրումը կյանքին, ձեր մասնագիտությանը, ընտանիքին: Դուք եք այն աստվածատուր շնորհների կրողը, որոնք հետաքրքրություն ու երջանկություն են պարգևում մարդկային գոյությանը: Անգնահատելի է այն տոկունությունը, որ դրսևորել է արցախուհին հանուն մեր պետականության ստեղծման, պաշտպանության ու զարգացման: Պատերազմի ծանր տարիներին դուք՝ բուժաշխատողներդ, թիկունքում […]

Սույն թվականի մարտի 5-ին տեղի է ունեցել ԼՂՀ առողջապահության նախարարության ընդլայնված խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին բոլոր բուժհիմնարկների գործադիր տնօրենները այդ թվում նաև շրջանային բուժմիավորումների և նախարարության պատասխանատու աշխատողները: Ներկայացվել են բուժհիմնարկներում տիրող իրավիճակը: Պարզաբանվել են քննարկման ենթակա բարձրացված հարցերը, որից հետո նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ և հրահանգներ բուժօգնության որակի բարելավման, ինչպես նաև առկա […]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում փետրվարի երկրորդ  կեսերին արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` 1.2 անգամ (2013թ. փետրվարի 1-15-ին 948, 16-28-ին` 1134 դեպք): Փետրվար  ամսում գրանցվել է 2082 դեպք, որից 1736 դեպք  0-18 տարեկան  երեխաներ 83.4 %: Վերջինս պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու […]

Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել են գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով դիմելիության բարձր ցուցանիշներ՝ գրիպի վիրուսների բարձր հայտնաբերմամբ: Հիվանդացության ակտիվությունը տարածվում է եվրոպական տարածաշրջանի արևմուտքից արևելք: Հիմնականում շրջանառում է հիմնականում գրիպի Ա (H1N1)պնդ ենթատեսակը: Նշված ենթատեսակի բարձր ախտորոշում արձանագրվում է ստացիոնարներ ընդունված ծանր սուր շնչառական […]

 Սույն թվականի փետրվարի 20-ին “Արևիկ” մանկական բուժմիավորումում տեղի է ունեցել  գործադիր տնօրենի 2012 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, որին ներկա էին նախարար Զ.Լազարյանը, նախարարի տեղակալ Ա.Խաչատրյանը և ընկերության կոլեկտիվը: Քննարկվեցին ինչպես ելույթի վերաբերյալ առաջացած հարցեր, այնպես էլ մի շարք ընթացիք հարցեր կապված ընկերության գործունեության հետ:Ընկերության 2012 թվականի կատարած աշխատանքները նախարարի կողմից գնահատվել է բավարար: Հանձնարարվեց […]

Սույն թվականի փետրվարի 19-ին Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում տեղի է ունեցել  գործադիր տնօրենի 2012 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, որին ներկա էին նախարար Զ.Լազարյանը, նախարարի տեղակալ Ա.Խաչատրյանը և կենտրոնի կոլեկտիվը: Կենտրոնի 2012 թվականի կատարած աշխատանքները նախարարի կողմից գնահատվել է բավարար: