icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Նորություններ


Ամանորյա տոնական օրերին Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը աշխատել է առավել ուժեղացված ռեժիմով: Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի հրամանի բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:

2018 թ. դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհասատատություններում ծնվել է 39 երեխա, 24-ը՝ աղջիկ, 15-ը տղա: Երեխաներից 28–ը ծնվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, 6-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու, 1-ը՝ Հադրութի շրջանային բուժմիավորումներում:

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ շնորհավորել ինֆեկցիոն բաժանմունքում բուժման մեջ գտնվող զինծառայողներին: Նախարարը ճաշել է զինվորների հետ, մաղթել առողջություն և խաղաղություն երկրին:

Առողջապահության համակարգի հարգելի՛ աշխատողներ, հայրենակիցներ. Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ամանորը մարդկության ամենահրաշալի ու ընտանեկան տոնն է, որը նոր հույսեր է պարգևում բոլորիս:

ԱՀ  առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարար Արայիկ Բաղրյանի հրամանով ամանորյա տոներին համակարգը աշխատելու է արտակարգ ռեժիմով: Գործելու է  «Թեժ գիծ» ծառայությունը՝ 30 03 կարճ համարով, որը անվճար է բնակչության զանգերի համար:

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է` Սննդամթերք գնելիս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետներին, կիսապատրաստի, հում և պատրաստի սննդամթերքների պահպանման պայմաններին: Սննդի հետ շփվելուց առաջ, ինչպես նաև պատրաստման ընթացքում, հաճախակի ձեռքերը լվանալ օճառով՝ օգտագործելով միայն խմելու ջուր: Սննդում օգտագործվող […]

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Ուռուցքաբանական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքն այսուհետ կկրի ծառայության հիմնադիր, ԼՂՀ վաստակավոր բժիշկ Փարավոն Ադամյանի անունը:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում, որտեղ անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Ռուբեն Բաղդասարյանին:

 Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում-սեմինար առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհիմնարկների վիճակագիրների, գյուղական բժշկական ամբուլատորիանների, տեղամասային հիվանդանոցների վիճակագրությունը ներկայացնող պատասխանատուների հետ:

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Ուռուցքաբանական դիսպանսերում առաջին անգամ կատարվեց արգանդի մարմնի պոլիպի հեռացում՝ ՀՌՍ (հիստերոռեզեկտոսկոպի) օգնությամբ։