icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Նորություններ


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական, մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանին:

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել ամերիկյան «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների խումբը շարունակում է Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացնել հիվանդների հետազոտություններ ու վիրահատություններ՝ տարբեր մասնագիտական ուղղություններով:

Համաձայն նախնական պայմանավորվածության այսօր Արցախի Հանրապետություն ժամանեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների  «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի 60 հոգուց կազմված մասնագետների խումբը: Հանրապետական բժշկական կենտրոնի դահլիճում հյուրերին ողջունեց ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը` մաղթելով համատեղ շարունակական աշխատանք: Ծրագրավորվեցին աշխատանքները, ծանոթացան բժիշկներն ըստ մասնագիտությունների և աշխատանքային շաբաթը խմբի համար մեկնարկեց հենց կիրակի օրվանից:

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել են Ուռուցքաբանական դիսպանսերի նոր մասնաշենք` ծանոթացել շենքային պայմաններին ու սարքավորումներով հագեցվածությանը:

Այսօր Արցախի Հանրապետությունում են ՀՀ «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի մասնագետները՝ տնօրեն Արման Բաբլոյանի գլխավորությամբ: Համագործակցության ծրագրերի շրջանակներում մասնագետների խումբը՝ նեֆրոլոգ, բ.գ.թ. Նինա Արիկյանցը, ալերգոլոգ Հասմիկ Միրզոյանը, ռևմատոլոգ Գայանե Խլոյանը և վնասվածքաբան-օրթոպեդ Վահե Յավրյանը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում իրականացնում են երեխաների ընդունելություն ու խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:

Սեպտեմբերի 23-25-ը սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադը Արցախի առողջապահության նախարարության Շուշիի շրջանային բուժմիավորումում «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ընդհանուր վիրաբուժական պրոֆիլի վիրահատություններ է իրականացրել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է սիրիահայ ընդհանուր վիրաբույժ, «Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի» (ACMA) նախագահ Ջանի Հադդադին և կազմակերպության ներկայացուցիչներին:

Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի հետ միասին, «Առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ» «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված «Վաչագան Բարեպաշտ» մեդալը:

Ասկերանի շրջանի Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպի և մասնավորապես «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու մասին լուրերի առնչությամբ տեղեկացնում ենք հետևյալը. Դեպքի առանչությամբ հիվանդանոց դիմելուց անտեսվելու և բուժանձնակազմի կողմից ոչ պատշաճ բուժսպասարկում ցուցաբերելու մասին տեղեկությունները ոչ թե ստույգ չեն կամ իրականությանը չեն համապատասխանում, այլ տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Այսպես.  ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության […]