icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Նորություններ


Սույն թվականի փետրվարի 7-ին նախարարը ընդունել է Հայաստանի Հանրապետությունից հրավիրված ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների զննման և տեղեկատվական բաժնի պետ Սամվել Խարազյանին: Ընդունելիությանը ներկա էր նաև ԼՂՀ ԱՆ աշխատակազմի ՊԱԳ-ի պետ Լ.Համբարձումյանը:                                         […]

Սույն թվականի փետրվարի 7-ին նախարարը ընդունել է ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքից ժամանած “Թունֆենկյան” հիմնադրամի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների ծրագրերի ղեկավար Մարո Մաթոսյանին:

2013թ. հունվար ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է 1578 դեպք, որից 1382 դեպքը 0-18 տարեկան երեխաների մոտ, որը կազմել է 87,6%, իսկ  2012թ. հունվար ամսում գրանցվել է 1259 դեպք, որից 1024-ը երեխաների մոտ, որը կազմել է 81,3%: Համեմատելով 2013թ. հունվար ամիսը 2012թ. հունվար ամսվա տվյալների հետ գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի հիվանդացության աճ […]

2013թ հունվարի 22-ին Նունուֆար Գեղամի Հարությունյանը “Հանրապետական բժշկական կենտրոն” ՓԲԸ-ից լավացումով տեղափոխվել է “Ինֆեկցիոն հիվանդանոց” ՓԲԸ հետագա բուժումը շարունակելու նպատակով: Հունվարի 30-ի դրությամբ հիվանդի վիճակը բավարար է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  գրանցված վերին  շնչառական  ուղիների սուր  վարակի  դեպքերը 2012թ նվազել  են 1997-ով` համեմատած 2011թ-ի  գրանցված  դեպքերի  հետ (2012թ-ին  գրանցվել  է 16167  դեպք, 2011թ 18164 դեպք): Արձանագրված  16167-ից  12892  դեպքերը  գրանցվել  են  0-18  տարեկան երեխաների  մոտ,  որը  կազմում  է 79.7%:  Հանրապետությունում 2012թ նոյեմբեր  ամսից կատարվել  է գրիպի  և  վերին  շնչառական  ուղիների  սուր  վարակի հիվանդացության  […]

Սույն թվականի 18 հունվարի “Հանրապետական բժշկական կենտրոն” ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացվել են Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի բնակիչ` ծնված 15.10.1947թ Գեորգի Մկրտիչի Սարգսյանը “Բոտուլիզմ” սննդային թունավորում ախտորոշմամբ: 19 հունվարի 2013թ նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն գյուղի բնակչուհի Նունուֆար Գեղամի Հարությունյանը` ծնված 4.01.1962թ:  Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ տուժողները միաժամանակ հունվարի 16-ին Մարտունաշենի դպրոցում կերել […]

Սույն թվականի հունվարի 10-ին տեղի է ունեցել ԼՂՀ առողջապահության նախարարության ընդլայնված խորհրդակցություն մասնակցությամբ նախարարության պատասխանատու աշխատողների և համակարգի բուժհիմնարկների գործադիր տնօրենների:

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին նախարարը հանդիպել է Օնտարիոի հայ-կանադական բժիշկների միության նախագահ Պերճ Արթինյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք ընթացիք, ինչպես նաև հետագա համագործակցության հետ կապված հարցեր: Նախարարը շնորհակալական խոսք ուղղեց կազմակերպությանը երկարամյա համագործակցության համար:

2012թ  մայիս  ամսին  ԼՂՀ  առողջապահության  նախարարության  պետական  հիգիենիկ և  հակահամաճարակային տեսչության մասնագետների   կողմից  ԼՂՀ  տարածքում իրականացվել են    ստուգումներ   ընթացիկ  սանիտարական  հսկողության  տակ  գտնվող  օբյեկտներից   27 օբյեկտներում`  այդ  թվում 4  բուժկանխարգելիչ հիմնարկներում, 1 ատամնաբուժարանում, 3 մանկապարտեզներում, 5  վարսավիրանոցներում, 5 դեղատներում,  6 հանրային  սննդի  օբյեկտներում,  2  հացի  արտադրության  օբյեկտներում, 1 արդյունաբերական հիմնարկում: Կազմվել է 6 սանիտարահիգիենիկ և  […]

Սույն թվականի հունիսի 4-ին նախարարը ընդունել է արտերկրից ժամանած բժիշկ Ջանի Հադդադին: Ընդունելիությունը կապված էր վերջինիս կողմից ԼՂՀ ԱՆ “Շուշիի ՇԲՄ” ՓԲԸ իրականացված վիրահատական աշխատանքների հետ: Նախարարը շնորհակալական խոսք հղեց ինչպես Ջանի Հադդադին այնպես էլ նմանատիպ բժիշկ-մասնագետներին, ովքեր բարեգործական հիմունքներով տարբեր տեսակի աշխատանքներ են իրականացնում մեր հանրապետությունում: Բժիշկը գոհանակություն հայտնեց ոլորտում իրականացվող աշխատանքներից, քննարկվեցին նաև […]